Գլխավոր էջ Նորություններ Օրական որքա՞ն միրգ և հատապտուղ պետք է ուտել

Օրական որքա՞ն միրգ և հատապտուղ պետք է ուտել

250
0

Բժշկական գիտությունների թեկնածու, ալերգոլոգ-իմունոլոգ Դարիա Ժուկովան RT-ին տված հարցազրույցում նշել է, թե օրական որքան թարմ միրգ և հատապտուղ պետք է ուտել։

Նրա խոսքով՝ առողջ չափահաս մարդու համար օրական առաջարկվող չափաբաժինը կազմում է միջինը 400 գրամ կամ 10-16 խոշոր հատապտուղ։ «Մեկից մինչև երեքից տարեկան երեխաներին թույլատրվում է ուտել ութ մեծ ելակ»,- ասել է նա:

Մասնագետը նաև նշել է, որ հիվանդները հաճախ դժգոհում են կարմիր հատապտուղների, առաջին հերթին ելակի և ազնվամորու նկատմամբ ալերգիայից: Նա բացատրել է, որ օրգանիզմի ռեակցիան պայմանավորված է կարմիր հատապտուղների մեջ հիստամինի բարձր պարունակությամբ, որը կարող է առաջացնել մաշկի քոր, կարմրություն և ցան, այտուց, ինչպես նաև սրտխառնոց, փսխում, փորլուծություն և որովայնի ցավ։

Միաժամանակ կան նաև ծանր ալերգիայի դեպքեր՝ ելակի, ազնվամորու, ինչպես նաև դեղձի, ծիրանի օգտագործման դեպքում։ Դա կյանքին սպառնացող սուր ալերգիկ ռեակցիա է՝ աֆիլաքսիա։ Մասնագետի խոսքով՝ նման ալերգիան արտահայտվում է ընդհանուր թուլությամբ՝ ընդհուպ մինչև գիտակցության կորուստ, բրոնխոսպազմ։

«Այս ախտանիշները կարող են կյանքին վտանգ սպառնալ»,- նշել է նա։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ