Գլխավոր էջ Գլխավոր Աշխարհում ամեն րոպե ավելանում է թերսնված երեխաների թիվը

Աշխարհում ամեն րոպե ավելանում է թերսնված երեխաների թիվը

188
0

Մեծ Յոթնյակի Գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ է  արել աշխարհի առաջատար տնտեսություններին հատկացնել 1,2 միլիարդ դոլար՝ միլիոնավոր երեխաների սովից փրկելու համար:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ուկրաինայի պատերազմը, ինչպես այլ գործոններ հանգեցրել են պարենային ճգնաժամի կտրուկ սրմանը՝ արդի դարձնելով երեխաների զանգվածային մահվան սպառնալիքը։

Աշխարհի 15 երկրներում հինգ տարեկանից ցածր ութ միլիոն երեխա բախվում է թերսնման հետևանքով մահվան վտանգին։ Այս թիվն ամեն րոպե ավելանում է։

Տարեսկզբից ի վեր սննդի պակասով պայմանավորված ճգնաժամից առավել տուժած 15 երկրներում ծանր թերսնուցմամբ երեխաների թիվն ավելացել է 260 հազարով։ Խոսքն առաջին հերթին աֆրիկյան երկրների մասին է։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրավիճակը համարում է «պայթյունավտանգ»՝ զգուշացնելով, որ եթե այն շարունակի այս տեմպերով վատթարանալ,  կվերածվի «իսկական աղետի»։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ