Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ի ղեկավարը դատապարտել է ԱՄՆ-ում աբորտների դաշնային երաշխիքների չեղարկումը

ԱՀԿ-ի ղեկավարը դատապարտել է ԱՄՆ-ում աբորտների դաշնային երաշխիքների չեղարկումը

151
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հունիսի 25-ին ասել է, որ հիասթափված է Միացյալ Նահանգներում հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքների դաշնային երաշխիքների չեղարկումից։

Հունիսի 24-ին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973 թվականի որոշումը, ըստ որի՝ դաշնային կառավարությունը երաշխավորում էր հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքները: Աբորտի իրավունքներն այժմ կորոշվեն նահանգների կողմից, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի:

«Ես շատ հիասթափված եմ, քանի որ կանանց իրավունքները պետք է պաշտպանվեն։ Եվ ես ակնկալում էի, որ Ամերիկան ​​կպաշտպանի այդ իրավունքները»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»՝-ն նրա խոսքերը:

Որոշումից անմիջապես հետո հազարավոր այլախոհ քաղաքացիներ հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում գտնվող դատարանի շենքի մոտ։ Չնայած այն հանգամանքին, որ ցուցարարների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչ է, տղամարդիկ նույնպես դուրս են եկել՝ պաշտպանելու օրինական աբորտի իրավունքը։

Աբորտների արգելքը ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի վեց նահանգներում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ