Գլխավոր էջ Գլխավոր Երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի հեպատիտի ավելի քան 900 դեպք է հայտնաբերվել

Երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի հեպատիտի ավելի քան 900 դեպք է հայտնաբերվել

163
0

Երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի հնարավոր դեպքերի թիվը հասել է 920-ի, ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«2022 թվականի հունիսի 22-ի դրությամբ ԱՀԿ-ի հինգ տարածաշրջաններում 33 երկիր հայտնել է երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի ծանր սուր հեպատիտի 920 հնարավոր դեպքի մասին», – ասված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 18 հիվանդ երեխա մահացել է, 45 դեպքերում օրգանների փոխպատվաստում է անհրաժեշտ եղել: Հաղորդվում է, որ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի կեսը հայտնաբերվել է Եվրոպայի երկրներում։

Նշվում է, որ ԱՀԿ-ն գլոբալ մակարդակով ռիսկը գնահատում է չափավոր։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ