Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ թոքամզի պունկցիայի միջոցով հեղուկի հեռացնելու դեպքում, այն նորից կկուտակվի

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ թոքամզի պունկցիայի միջոցով հեղուկի հեռացնելու դեպքում, այն նորից կկուտակվի

733
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է թոքաբան Նունե Ազիզյանը։ Նրա հետ զրուցել ենք թոքամզի (պլևրայի) պունկցիային առնչվող միֆերից մեկի մասին։

Միֆ – Թոքամզի պունկցիայի միջոցով հեղուկը հեռացնելու դեպքում, այն նորից կկուտակվի, ավելին՝ պլևրալ պունկցիայից հետո հեղուկը կարող է ավելանալ։

Իրականություն – Իրականությունը բնականաբար այդպես չէ։ Հեղուկի կուտակումը տարբեր պատճառների հետևանք է, այսինքն՝ թոքամզի խոռոչում հեղուկի կուտակում կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների հետևանքով։ Պետք է նախ ախտորոշել հիվանդությունը, բուժել հիվանդությունը, որպեսզի հեղուկն այլևս չկուտակվի։ Ի դեպ, կան դեպքեր, երբ հիվանդությունը հնարավոր է ախտորոշել միայն պունկցիայի միջոցով։ Կատարվում է պունկցիա, հեղուկն ուղարկվում է համապատասխան հետազոտությունների, որից հետո պարզ է դառնում, թե ինչն է առաջացրել հեղուկի կուտակում, ախտորոշվում է հիվանդությունը և իրականացվում է բուժում։ Հեղուկի կուտակում կարող են առաջացնել բազում հիվանդություններ, ինչպիսիք են՝ բակտերիալ բորբոքումը, սրտային անբավարարությունը, երիկամային անբավարարությունը, քաղցկեղը, մետաստատիկ ախտահարումը և մի շարք այլ հիվանդություններ։ Երբ հետազոտությունների արդյունքում ստանում ենք համապատասխան ախտորոշումը, սկսվում է համապատասխան հիվանդության բուժումը։ Օրինակ՝ սրտային անբավարարության դեպքում, սրտի աշխատանքը կարգավորելուց հետո հեղուկ այլևս չի կուտակվի, այսինքն՝ պետք է բուժել առաջացնող պատճառը։ Իսկ մետաստատիկ ախտահարումների դեպքում կամ թոքամզի ուռուցքի դեպքում քիմիոթերապիայի արդյունքը եթե բավարար չի լինում և շարունակվում է հեղուկը կուտակվել, ապա կատարվում է վիրաբուժական միջամտություն։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ