Գլխավոր էջ Նորություններ Տարվա լավագույն Քիթ-Կոկորդ-Ականջաբան է ճանաչվել Մարտուն Սարոյանը

Տարվա լավագույն Քիթ-Կոկորդ-Ականջաբան է ճանաչվել Մարտուն Սարոյանը

1654
0

Հունիսի 21-ին, Հայաստանում նշվում էր Բուժաշխատողների միջազգային օրը։ Այդ առիթով, Երևանում կայացել է «Որակի նշան» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Քիթ — կոկորդ — ականջաբանությունը, ամենապահանջված ուղղություններից մեկն է, այս ոլորտը մշտապես զարգանում է և բուժման մեջ կիրառվում են նորագույն մեթոդներ, նոր, երիտասարդ բժիշկները, ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան։ Հայաստանում այսօր կյանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվում են քիթ — կոկորդ — ականջաբանությանը վերաբերող բոլոր ժամանակակից բուժմոտեցումները, բուժօգնությունը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Քիթ — կոկորդ — ականջաբան, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ՄԱՐՏՈւՆ ԿԱՄՈՅԻ ՍԱՐՈՅԱՆԸ, վերապատրաստում է անցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համապատասխան ամբիոնում, ստանալով քիթ — կոկորդ — ականջաբանի որակավորում։ Անձնուրաց ու անմնացորդ նվիրումով քիթ — կոկորդ — ականջաբան է աշխատել «Արմենիա» բժշկական կենտրոնում, «Միքայելյանի» անվան համալսարանական հիվանդանոցում, 2019 թվականից մինչ օրս աշխատում է Սպիտակի բժշկական կենտրոնում։ Բժիշկ լինելը Մարտուն Սարոյանի համար վեհ կոչում է, ինքնանվիրում, իսկ կատարած մեծածավալ, հսկայական աշխատանքը, իր առջև դրված նպատակի իրականացում է և չնայած բավականին երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ, բարելավելով իր բուժառուների կյանքի որակը։Եվ ահա գնահատականը, Մարտուն Սարոյանը արժանացավ տարվա լավագույն երիտասարդ քիթ — կոկորդ — ականջաբանի կոչմանը, ստանալով պատվոգիր և մրցանակ։ «Շնորհակալություն եմ հայտնում «Որակի նշան» մրցանակաբաշխության ողջ անձնակազմին կազմակերպելու, այս գեղեցիկ և պարտավորեցնող մրցանակը ինձ շնորհելու համար, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ բոլոր ուսուցիչներին, ովքեր մեծ դեր և ավանդ ունեն մեր մասնագիտական կայացման մեջ։ Շնորհակալություն եմ հայտնում Սպիտակի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, չէ որ վիրաբույժի աշխատանքը, դա թիմային աշխատանքի արդյունք է, շնորհակալ եմ, այն բոլոր բուժառուներին, ովքեր իրենց կյանքը և առողջությունը վստահում են մեզ», նշեց Մարտուն Սարոյանը։ Շնորհավորենք երիտասարդ բժշկին ու մաղթենք բեղուն, արգասաբեր գործունեություն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ