Գլխավոր էջ Նորություններ Սննդամթերքի ո՞ր տեսակներն են խթանում գլխուղեղի աշխատանքը

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են խթանում գլխուղեղի աշխատանքը

148
0

Գլխուղեղի աշխատանքի խթանման համար հարկավոր են որոշակի սննդարար նյութեր, մասնավորապես՝ օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է թերապևտ Յարոսլավ Աշիխմինը։

«Հարկավոր է անընդհատ հարստացնել սննդակարգը օմեգա-3 ճարպաթթուներով կամ դրա բնական աղբյուրների՝ սննդամթերքի միջոցով, կամ՝ հավելումների», — նշել է մասնագետը՝ հավելելով, որ այս սննդարար տարրերով առաջին հերթին հարուստ է ձուկը։ Գլխուղեղի աշխատանքի համար կարևոր մյուս տարրերը պարունակվում են մրգերի ու բանջարեղենի մեջ։

Աշիխմինի խոսքով՝ այս օրգանի աշխատանքի խթանմանն են նպաստում նաև թեյը, սուրճն ու շոկոլադը։ Սննդամթերքի այս տեսակներն օգնում են արագ առույգանալ, սակայն հարկ է հիշել, որ եթե թեյը համարվում է անվնաս ու սահմանափակումներ չի ունենում, ապա սուրճն ու շոկոլադը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։

«Օրական մինչև չորս բաժակ սուրճը համարվում է անվնաս նորմա։ Թեյի դեպքում նման նորմա գոյություն չունի. այն ավելի անվնաս է և կարելի է օգտագործել այնքան, որքան մարդը ցանկանում է», — հավելել է թերապևտը։

Ինչ վերաբերում է շոկոլադին, ապա դրա գործածության օպտիմալ չափաբաժինն է համարվում շաբաթական 50 գրամը, եզրափակել է նա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ