Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր մթերքներն են վտանգավոր շոգին օգտագործման համար

Ո՞ր մթերքներն են վտանգավոր շոգին օգտագործման համար

254
0

Ամռանը մարդիկ միշտ փոխում են սննդակարգը։ Սեղաններին ավելի շատ հայտնվում են բանջարեղեններ, մրգեր եւ հատապտուղներ, ըմպելիքները դառնում են ավելի սառը, իսկ պաղպաղակ ուզում ես ուտել ամեն օր։ Բայց կան մթերքներ, որոնցից շոգին ավելի լավ է հրաժարվել, քանի որ դրանք կարող են ազդել առողջության վրա, «360»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Սոլոմատինայի խոսքով՝ մարսվելու համար շատ ժամանակ պահանջող մթերքները կտաքացնեն օրգանիզմը։ Դա լավ է ձմռանը, իսկ շոգին դա մեզ պետք չէ։ Դրանք են մսամթերքները, հատկապես տապակած միսը։ Ոչխարի, տավարի, խոզի միսն այն է, ինչը երկար է մնում ստամոքսում։

Այդ բեռնվածությունն ավելի կմեծանա, եթե միսն օգտագործենք ոչ թե բանջարեղենների, այլ օսլա պարունակող խավարտների հետ, օրինակ՝ տապակած կարտոֆիլի կամ բազմաբաղադրիչ ու բարդ աղցանների։ Օրգանիզմը տաքացնում են նաեւ կծու կերակրատեսակները։ Մարինացված մթերքները շատ աղ են պարունակում, ինչը ջուրը երկար է պահում օրգանիզմում։

Ջուրն օրգանիզմում պահում է նաեւ շաքարը։ Շատերին, հատկապես հիպոտոնիկներին, թվում է, թե այն էներգիա է հաղորդում, բայց այստեղ նույնպես վտանգ կա, որ հեղուկը երկար կմնա օրգանիզմում, նախազգուշացրել է Սոլոմատինան։

Վտանգ է պարունակում նաեւ թունդ թեյերի եւ սուրճի օգտագործումը։ Բանն այն է, որ մեծ քանակությամբ կոֆեին պարունակող ըմպելիքները բավական թեթեւ միզամուղ հատկություն ունեն։ Ինչ-որ մեկի համար դա ահավոր չէ՝ օրգանիզմը փոխհատուցում է, իսկ ինչ-որ մեկի համար կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ, նախազգուշացրել է մասնագետը։

Սննդաբանը խորհուրդ է տվել շոգին ավելի շատ սովորական ջուր խմել կամ ջուր պարունակող ավելի շատ բանջարեղեններ եւ մրգեր օգտագործել։ Շոգին, հատկապես կեսօրին, երբ շատերը ճաշում են, ավելի լավ է ինչ-որ թեթեւ բան ուտել։ Օրինակ՝ մածնաբրդոշ կամ թան, բանջարեղենային կամ սառը ապուրներ, նշել է սննդաբանը։

Իսկ ահա ամռանն ընդունված այնպիսի ըմպելիքներ, ինչպիսին են սառը սուրճը, սմուզիները, կաթնային կոկտեյլները, մանավանդ եթե դրանք ցածր են սենյակային ջերմաստիճանից, օգտագործել չարժե։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ