Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ կարող են վտանգավոր լինել առիթմիայի դեմ օգտագործվող դեղամիջոցները

Ինչո՞վ կարող են վտանգավոր լինել առիթմիայի դեմ օգտագործվող դեղամիջոցները

291
0

Հեռուստահաղորդավար եւ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենագլխավորի մասին» ծրագրի եթերում նշել է առիթմիայի դեմ օգտագործվող դեղերի վտանգավորության մասին, գրել է «Московский комсомолец»-ը։

Նա նշել է, որ հիվանդությունն էլ ավելի կխորացնի դրանց ոչ ճիշտ չափաբաժինը։

«Այն դեպքում, երբ առիթմիան վտանգավոր չէ մարդու համար, այլ պարզապես նրան անհարմարություններ է պատճառում, նման դեպքերում մենք ասում ենք. ավելի լավ է դեղեր մի տվեք նրան»,- ավելացրել է Մյասնիկովը։

Մասնագետը նշել է, որ դեղերը պետք է ընդունել, եթե մարդուն մշտապես անհանգստացնում է սրտի անկանոն ռիթմը։ Եթե այդ ռիթմը չի անհանգստացնում, ապա հաբեր խմել պետք չէ, քանի որ դրանք կարող են վատացնել հիվանդության ընթացք։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ