Գլխավոր էջ Նորություններ Ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ Միացյալ Նահանգներում են

Ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ Միացյալ Նահանգներում են

185
0

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական և քաղաքացիական բժշկության հարցերով մի խումբ պատասխանատուներ այս օրերին «Պաշտոնական պատվիրակության ճանաչողական այց» ծրագրի շրջանակում Միացյալ Նահանգներում են, որտեղ նրանք կայցելեն մի շարք ռազմաբժշկական հաստատություններ, կդիտարկեն այդ կառույցներում կիրառվող մարտավարությունները, ընթացակարգերը և կծանոթանան ԱՄՆ փորձին՝ մարտական պայմաններում ձեռք բերած վնասվածքների հետ կապված խնդիրների կարգավորման, պաշտպանական ռեսուրսների տնօրինման և ռազմաբժշկական անձնակազմի ուսուցման ու վերապատրաստման կազմակերպման հարցերում։

«Հուսով ենք, որ այս ճանաչողական այցը կնպաստի Հայաստանում ռազմաբժշկական կրթության համակարգի բարելավման աշխատանքներին»,- տեղեկացրել են դեսպանությունից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ