Գլխավոր էջ Գլխավոր «Կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափեք կապիկների և կրծողների հետ շփումներից»․ ՍԱՏՄ

«Կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափեք կապիկների և կրծողների հետ շփումներից»․ ՍԱՏՄ

441
0

Վերջին շրջանում մի շարք երկրներում հաստատվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքեր։ Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ մայիսի 18-ից ի վեր կապիկի ծաղիկի մոտ 900 դեպք է գրանցվել Նորվեգիայում, Իսլանդիայում և ԵՄ 19 երկրներում (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մալթա): Օրերս էլ դեպք գրանցվեց նաև հարևան Վրաստանում։ Ըստ լուրերի, դեպքերի տարածումը կապված է զբոսաշրջիկների՝ եվրոպական երկրներից այլ երկիր տեղափոխվելու հետ։

Առողջապահության նախարարությունն էլ հաշվի առնելով, որ Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը և թեմայի արդիականությունը, օրերս ասուլիս էր հրավիրել,որի ժամանակ բանախոսները ներկայացրին Հայաստանում կապիկի ծաղիկի կանխարգելման ընթացիկ միջոցառումները։

Ինչպես նշվում է՝ կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,

• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,

• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,

• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ