Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․սեզոնային ալերգիան չի կարող առաջանալ հասուն տարիքում

Մի՞ֆ, թե՞ իրականություն․սեզոնային ալերգիան չի կարող առաջանալ հասուն տարիքում

865
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրն այս անգամ քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանն է։ Նրա հետ զրույցել ենք ալերգիաների մասին։

Միֆ — Սեզոնային ալերգիան չի կարող առաջանալ հասուն տարիքում կամ տարեցների մոտ:

Իրականություն — Սեզոնային ալերգիկ ռինիտի ախտանշաններ կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում կախված բնակավայրից և այլ գործոններից: Հաճախ մարդիկ զարմանում են`կարծելով, որ ալերգիան պետք է ի հայտ գա վաղ մանկական տարիքից: Պետք է նշել, որ ալերգիան մարդու իմուն համակարգի ոչ ճիշտ պատասխանն է արտաքին ազդակներին։ Ալերգիան օրգանիզմի ախտաբանորեն առաջացած և ձևափոխված ռեակցիան է որոշակի անտիգենային բնույթի սուբստանտների հանդեպ, որոնք նորմալ, առողջ մարդու դեպքում հիվանդագին երևույթներ չեն առաջացնում: Ալերգիայի առաջացման մեջ կարևոր դեր ունեն դեղորայքների ոչ ճիշտ, համատեղած կիրառությունը, կլիման, ժառանգականությունը, սնունդը և այլն։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ