Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ գլխավոր վարակաբանը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ գլխավոր վարակաբանը վարակվել է կորոնավիրուսով

177
0

Բժշկական գիտությունների դոկտոր, Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ նախագահի գլխավոր բժշկական խորհրդատու Էնթոնի Ֆաուչին վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացրել է Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը։

Նշվել է, որ ԱՄՆ գլխավոր վարակաբանը COVID-19-ի հակագեների արագ թեստ է հանձնել։ Նա երկու անգամ պատվաստվել էր։ Ներկայում նրա մոտ կորոնավիրուսի թույլ ախտանշաններ կան։

Բժիշկ Ֆաուչին ինքնամեկուսացել է եւ աշխատանքը կշարունակի տնից։ Վերջին ժամանակներս նա սերտ շփում չի ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կամ ԱՄՆ իշխանությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Բժիշկ Ֆաուչին կհետեւի COVID-19-ի վերաբերյալ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի հրահանգներին եւ իր բժշկի խորհուրդներին ու աշխատանքի կվերադառնա այն բանից հետո, երբ նրա թեստը COVID-19-ի բացասական արդյունք ցույց կտա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ