Գլխավոր էջ Գլխավոր ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ի՞նչ կշահի ՀՀ քաղաքացին

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ի՞նչ կշահի ՀՀ քաղաքացին

393
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս ԱԺ-ում հայտեց, որ առողջապահության ոլորտում նախատեսվում է ապահովագրական համակարգ ներդնել։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացուն և ի՞նչ կշահի բնակչությունը։ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը MedMedia.am-ի զրույցում ասաց, որ հիմնական նպատակը բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացումն է առողջապահական ծառայություններ ստանալիս։

«Երբ անհրաժեշտություն է առաջանում, ապահովագրությունն այդ դեպքում բուժառուի փոխարեն կատարում է վճարումը , և այդ պահին բուժառուն կարիք չի ունենում ստացած ծառայությունների դիմաց մեծ գումարներ վճարել, անկախ գումարի չափից՝ ապահովագրությունը ծածկում է այդ բոլոր ծախսերը։ Մեզ մոտ շատ չեն մարդիկ, որոնք ինքնուրույն կարող են առողջապահական ծախսերի առաջացման դեպքում ամբողջական հոգալ դրանք։

Մեր վերջին հետազոտությունները ցույց էին տալիս, որ հարցվածների մոտավորապես 70-75 տոկոսի համար միանվագ 40,000 դրամից ավել որևէ վճարում կատարելը բավականին բարդ խնդիր է: Իսկ առողջապահական ծախսերը միջինում 1 մարդու հաշվով 100,000 դրամից ավել են, առողջապահական խնդիրներ առաջանալուց մարդիկ ուղղակի խուսափում են բժշկի դիմել, որովհետև մեծ ծախսեր պետք է կատարեն, կամ էլ զբաղվում են ինքնաբուժությամբ, այսինքն հարևանից, ծանոթից կամ դեղատան աշխատողից հարցնում են, օրինակ՝ այս պարագայում ի՞նչ դեղորայք կարելի է օգտագործել կամ իրենց մոտ եթե այդ խնդիրն առաջացել է իրենք ի՞նչ դեղորայք են օգտագործել»,- նշեց Սամվել Խարազյանը:

Խարազյանն ընդգծեց, որ բացի ինքնաբուժությամբ զբաղվելուց, մարդիկ շատ հաճախ նաև կիսատ են թողնում իրենց բուժումը, այսպիսով, մի շարք խնդիրներ ուղղակիորեն կապված են ֆինանսական պաշտպանվածության բացակայության հետ» :

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ