Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են ՄԻԱՎ-ի առաջին ախտանշանները

Որո՞նք են ՄԻԱՎ-ի առաջին ախտանշանները

163
0

Վարակաբան Տատյանա Կովալենկոն ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կարող են հուշել մարդու իմունային անբավարարության վիրուսի՝ ՄԻԱՎ-ի մասին։ Այս մասին գրում է iz.ru-ն։

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության մասին հուշող առաջին կլինիկական ախտանշանների շարքին են դասվում տենդը, դողը, ավշային հանգույցների մեծացումը, կոկորդի ցավն ու ցանը։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Վարակաբանը նաև հավելել է, որ առաջին ախտանշանների ի հայտ գալու ժամանակ վարակման պահից կարող է անցած լինել 1-3 ամիս, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մինչև մեկ տարի։ Այնուամենայնիվ, վարակվածների 50-90 տոկոսի մոտ առաջին ախտանշանները, որպես կանոն, նկատվում են վարակումց հետո առաջին երեք ամսվա ընթացքում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ