Գլխավոր էջ Նորություններ Երկիր մոլորակի բնակչության ավելի քան 14 տոկոսն ունի Լայմի հիվանդության հակամարմիններ

Երկիր մոլորակի բնակչության ավելի քան 14 տոկոսն ունի Լայմի հիվանդության հակամարմիններ

158
0

Մեր մոլորակի բնակչության ավելի քան 14 տոկոսը, հավանաբար, ունի կամ ունեցել է տզային բորելիոզ (Լայմի հիվանդություն), ինչի մասին վկայում է արյան մեջ հակամարմինների առկայությունը։ Այս մասին է BMJ Global Health ամսագրում բաց հասանելիությամբ հրապարակված առկա ապացույցների տվյալների միավորված ուսումնասիրությունը։

Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպան եւ Արեւելյան Ասիան աշխարհի այն տարածաշրջաններն են, որտեղ վարակի տարածվածությունն ամենաբարձր է։ Ընդ որում՝ 50-ից բարձր տարիքի գյուղաբնակ տղամարդիկ  առավել հավանական է, որ վարակվեն այդ հիվանդությամբ, վկայում են ուսումնասիրության արդյունքները։

Borrelia burgdorferi sensu lato (Bb) վարակը, որն ավելի շատ հայտնի է որպես Լայմի հիվանդություն, տզից վարակի ամենատարածված ձեւն է, ընդ որում՝ տզերը վտանգավոր միկրոբները փոխանցելու հարցում զիջում են միայն մոծակներին։

Տզի կծած տեղում առաջանում են կարմրածություն եւ այտուցվածություն, բայց վարակի հարուցիչը կարող է տարածվել այլ հյուսվածքներում եւ օրգաններում՝ ախտահարելով նյարդային համակարգը, հոդերը, սիրտը եւ մաշկը։

Լայմի հիվանդությունը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում, բայց հստակ որոշված չէ դրա տարածվածութթյան չափն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ այն, թե կոնկրետ ինչ գործոններ են նպաստում հիվանդության առաջացման հավանականությանը։

Այս բացը լրացնելու նպատակով հետազոտության հեղինակները տվյալների հիմնական հետազոտական շտեմարաններում փնտրել եւ դիտարկել են 137 հետազոտություն նախապես ընտրված 4 196-ից, որոնք հրապարակվել էին մինչեւ 2021թ. վերջը։ Այնուհետեւ նրանք միավորել են  158 287 մասնակից ունեցող 89 հետազոտությունների տվյալները։

Միավորված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընդհանուր սերոտարածվածությունը՝ արյան մեջ Bb-վարակի հանդեպ հակամարմինների առկայությունը, կազմել է 14,5 տոկոս։

Ամենաբարձր սերոտարածվածություն ունեցող երեք տարածաշրջաններն են Կենտրոնական Եվրոպան (1 տոկոս), Արեւելյան Ասիան (16 տոկոս) եւ Արեւմտյան Եվրոպան (13,5 տոկոս)։ Սանդղակի հակառակ ծայրում ամենացածր սերոտարածվածություն ունեցող շրջաններն են՝ Կարիբյան ավազանը (2 տոկոս), Հարավային Ասիան (3 տոկոս) եւ Օկեանիան (մոտ 5,5 տոկոս)։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ