Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՔՈՎԻԴ 19-ը հրաժեշտ չի տա․ մասնագետները հորդորում են պատվաստվել

ՔՈՎԻԴ 19-ը հրաժեշտ չի տա․ մասնագետները հորդորում են պատվաստվել

291
0

Ռուսաստանում հայտնաբերվել է Omicron կորոնավիրուսային շտամի նոր տարբերակ՝ VA.4։ Այս մասին գրում են դաշնային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռոսպոտրեբնադզորին։

Ինչպես նշել են գիտնականները, կորոնավիրուսի նոր տարբերակը գրեթե անվտանգ է պատվաստվածների համար և կարող է  ​​լայն տարածում չունենալ։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Կարելիայում դիմակների ռեժիմը չեղարկվել էր։ Այդ ժամանակվանից ի վեր տարածաշրջանում գրանցվել է COVID-հիվանդների աճ: Այս մասին հայտնում է karelinform.ru-ն։

Նովոսիբիրսկի վարակաբանները պատմել են, թե երբ կարող է սկսվել կորոնավիրուսի նոր ալիքը։ «Զդրավիցա» ընտանեկան բժշկության կենտրոնի սրտաբան Թաիսյա Գրանիչնայան կարծում է,    որ կորոնավիրուսի նոր ալիքը կարող է սկսվել ամռանը կամ վաղ աշնանը, հայտնում է precedent.tv-ն։ Դրա պատճառը կարող է լինել կոլեկտիվ իմունիտետի նվազումը և օմիկրոնի նոր տեսակի տարածումը։

Լաբորատոր ախտորոշման փորձագետ Ալեքսանդր Սոլովյովը նշել է, որ հիվանդացության հաջորդ ալիքը կարող է սկսվել աշխարհում COVID-19-ի ամենավարակիչ տարբերակների տարածման պատճառով։

« Սա անխուսափելի գործընթաց է, որը նկատվելու է նաև Ռուսաստանում։ Իսկ ե՞րբ․ կարծում եմ, որ առաջիկա 3-4 ամսում»,-կարծիք է հայտնել նա։

Իսկ ահա  «Ինվիտրո-Սիբիր» ՍՊԸ-ի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի գլխավոր բժիշկ Անդրեյ Պոզդնյակովը պատասխանելով նույն հարցին նշել է, որ մոտակա ամիսներին հնարավոր է հիվանդացության աճ, չնայած, որ, ըստ նրա՝ հիվանդությունը ծանր չի լինի, քանի որ մարդկանց մեծամասնությունը զարգացրել է իմունիտետ:

«Հիվանդությունը դժվար թե ծանր լինի, քանի որ մարդկանց մեծամասնության մոտ իմունային պատասխան է ձևավորվել: Եվ այո, հնարավոր է, որ դա տեղի ունենա աշնանը, թեև ես հակված եմ կարծելու, որ դա հնարավոր է նաև ամռանը, քանի որ երկրի ներսում միգրացիան դեռ շարունակվելու է»,-նշել է մասնագետը։

Նովոսիբիրսկի վիրուսաբան Սերգեյ Նետեսովն էլ կոչ է անում ռուսաստանցիներին պատվաստվել, քանի որ ի հայտ են գալիս կորոնավիրուսի նոր տարբերակներ։

« Նրանք, ովքեր խիստ ցանկանում էին պատվաստվել, դա արեցին 2021 թվականի գարուն-ամռանը։ Բայց իրավիճակը շատ փոխվեց, երբ հայտնվեց շատ այլ տարբերակ՝ սկզբում դելտա, իսկ հետո՝ օմիկրոն։ Ուստի խորհուրդ եմ տալիս տարեցներին պատվաստել օմիկրոն պատվաստանյութով, երբ այն հայտնվում է»,- ասել է Նետեսովը։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ