Գլխավոր էջ Նորություններ Հայտնի է հիպերտոնիկների համար իդեալական դիետան

Հայտնի է հիպերտոնիկների համար իդեալական դիետան

192
0

Սննդաբան, էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն «Մոսկվա 24»-ի հետ զրույցում հիպերտոնիայով տառապողներին խորհուրդ է տվել ավելի շատ ջուր խմել եւ կալիում ու B խմբի վիտամիններ պարունակող սնունդ օգտագործել։

Բժշկի խոսքով՝ հիպերտոնիայի դեպքում յուրաքանչյուր պացիենտ պետք է անհատական սննդակարգ ընտրի, քանի որ բացի այս հիվանդությունից, մարդը կարող է ունենալ այլ առողջական խնդիրներ, օրինակ՝ ավելորդ քաշ, ճարպակալում կամ շաքարախտ։

Այնուամենայնիվ, կան ընդհանուր խորհրդատվություններ, որոնք վերաբերում են անոթային տոնուսի պահպանմանը։ Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել կալիում պարունակող մթերքներին։

«Կարելի է ուշադրություն դարձնել բանանին։ Խորհուրդ կտամ չուտել դրանք շատ հասունացած վիճակում, այսինքն՝ երբ արդեն հայտնվում են սեւ շերտեր, այլ օգտագործել մի փոքր դեղնավուն տեսքով։ Այդ դեպքում օսլան, որը կա բանանի մեջ, չի վնասի ածխաջրային նյութափոխանակությանը, քաշին, եթե հիպերտոնիայով պացիենտները նման խնդիր ունեն»,- նշել է էնդոկրինոլոգը։

Բժշկի խոսքով, մասնավորապես, դրանք չրերն են, մրգերը, բանջարեղենը, ընկուզեղենը։ Որպես կանոն, դրանք միկրոտարրերի եւ B խմբի վիտամինների աղբյուր են, որոնք նույնպես անհրաժեշտ են անոթների տոնուսը պահպանելու համար։

Բացի այդ, կարեւոր է վերահսկել աղի օգտագործումը, ընդգծել է Լազուրենկոն։ Նրա խոսքով՝ կծու, աղի եւ ապխտած սնունդը խթանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների մեծ քանակի արտադրությունը։ Միեւնույն ժամանակ, այս մթերքները ստիպում են օրգանիզմին հեղուկ կուտակել։ Իսկ հիպերտոնիայով տառապող մարդու մոտ լիմֆատիկ պրոցեսներն արդեն շատ բարդ են ընթանում։

Կարեւոր է նաեւ այն հեղուկը, որը մարդը խմում է օրվա ընթացքում։ Իդեալական է, եթե դա սովորական ջուր է: Կարելի է խմել նաեւ թույլ թեյ, երիցուկի թուրմեր՝ անանուխով եւ մելիսայով։ Միաժամանակ, ավելի լավ է հրաժարվել թունդ սուրճից եւ թեյից։

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ