Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւմ համար է վտանգավոր օդորակիչի օգտագործումը

Ո՞ւմ համար է վտանգավոր օդորակիչի օգտագործումը

192
0

Շոգից փրկող օդորակիչը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց առողջության համար, «Вечерняя Москва»-ի հետ զրույցում ասել է թերապեւտ Լյուդմիլա Ալեքսեեւան։

Բժիշկը նշել է, որ սարքավորման օգտագործումն օդը սառեցնելու համար վատացնում է սիրտ-անոթային հիվանդություններ, ռեւմատոիդ արթրիտ եւ սինուսիտ ունեցող պացիենտների վիճակը։ Նա նաեւ ավելացրել է, որ օդորակիչները կարող են բարդացնել ալերգիկ ռինիտ եւ ասթմա ունեցող մարդկանց կյանքը, քանի որ օդի երկարատեւ շրջանառությունն ավելացնում է տարածքում ալերգենների խտացումը։

Այդ հիվանդությունները կարող են սրվել այդ թվում նաեւ փակ տարածք սառը օդի ներթափանցման պատճառով, նշել է փորձագետը։  Բժիշկը լավագույն ջերմաստիճան է նշել 23-26 աստիճան տաքությունը։ Թերապեւտի խոսքով՝ տան եւ փողոցի ջերմաստիճանների միջեւ տարբերությունը չպետք է գերազնացի ութ աստիճանը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել ալերգիա եւ ասթմա ունեցող մարդկանց օգտագործել խոնավացնող սարքեր՝ խուսափելու համար հիվանդությունների սրացումից։

Նա ավելացրել է, որ օդորոկաիչների հաճախակի օգտագործումը չորացնում է մաշկը, ինչն առաջ է բերում մաշկաբանական խնդիրներ եւ մաշկային հիվանդությունների սրացում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ