Գլխավոր էջ Գլխավոր Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ոստիկաններին՝ կասեցնել «խուլիգանական դրսևորումները»

Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ոստիկաններին՝ կասեցնել «խուլիգանական դրսևորումները»

296
0

Երեկ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներս են խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։

Ընդդիմադիր կանայք ներխուժելով առողջապահության նախարար Անահիտի Ավանեսյանի աշխատասենյակ թղթեր են նետել նախարարի վրա։

«Սույն խուլիգանական տեսարանը ուղեկցվել է տիկնանց գոռգոռոցներով և անհավասարակշիռ պահվածքով»,-այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք ներս խուժելուն։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով կատարվածին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ընդդիմադիր պատգամավորներն իրենց «գռեհիկ» պահվածքից շատ գոհ էին․

«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով` ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել»,-նշել էր Ավանեսյանը ու հավելել, թե նման «խուլիգանական» դրսևորումները ոստիկանության կողմից պետք է կասեցվեն․

«Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է»,-սահմանափակել էր նա։

Նախարար Ավանեսյանի գրառման պատասխանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կողմից չուշացավ։ Նա իր ֆեյսբուքյան էջում դիմելով ՀՀ ԱՆ նախարարին նշել էր․

«Նախ, դու հայրենիքի համար նահատակվածների աճյունները պահում ես անմարդկային պայմաններում,հետո այդ արարքի համար որևէ պատասխանատվություն չես կրում,
պաշտոնավարումդ հիշարժան ես դարձնում բացառապես արտաբերած հիմարություններով` շարունակելով բացառապես անձնական շահերի համար կիսել հայրենադավության քաղաքական պատասխանատվությունը,
Հետո երեսպաշտի նման մարդկանց մեղադրում ես, երբ քեզ հիշեցնում են քո արարքները:
Թե բա` «հերոսների մասունքների նկարները շաղ եք տվել հատակին»
Այո, շաղ ենք տվել, ափսոս երեսին չեմ շպրտել: Շաղ եմ տվել, որ հատ-հատ հավաքի ու հիշի` ինչ է արել: Իր այս արարքը իրեն պետք է հետապնդի ամբողջ կյանքի ընթացքում:
Լավ, դու ի՞նչ պիտի լինես, որ այդ նկարները տեսնելուց հետո հրաժարական չտաս, շարունակես պաշտպանել հայրենադավ քաղաքական գիծը ու մի հատ էլ առողջապահության նախարար լինելով «հոգիդ փառավորվի», երբ ոստիկանությունը բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառում ու դու հանդգնես դրա մասին բարձրաձայնել:
ՀԳ. պաստառով նկարը մասունքների այս նկարի ցանցում հայտնվելու հաջորդ օրվա ցույցից է: Շատ կուզեի, որ նկարներ շաղ տալու անթույլատրելիության մասին խոսող հայրենակիցներս այդ  օրը այդտեղ լինեին: Գուցե միասին կարողանայինք ստիպել, որ մարդկային հատկանիշներ չունեցող հերթական նախարարի պաշտոն զբաղեցնողը հրաժարական տար:
Իսկ պաստառի վրա գրված հարցը մնում է ակտուալ»,-գրել էր նա:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ