Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ի նոր բռնկու՞մ է սպասվում․ համավարակը հաղթահարված չէ՞

Covid 19-ի նոր բռնկու՞մ է սպասվում․ համավարակը հաղթահարված չէ՞

288
0

Առողջապահության նախարարության շաբաթներ առաջ արված հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նվազել էին։ Պայմանավորված դեպքերի նվազմամբ՝ ԱՆ-ն հայտնեց, որ նոր դեպքերի մասին նախարարությունը կտեղեկացնի ոչ թե օրվա,այլ շաբաթվա կտրվածքով։

Օրերս MedMedia.am-ի հետ զրույցում թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանը նշեց՝ ժամանակն է, որ քովիդը դառնա ուղղակի սուր շնչառական վարակ․ «Մենք արդեն կորոնավիրուսին ուշադրություն չենք դարձնի և կարծում եմ, որ այս նոր եկած ալիքի ժամանակ էլ պետք չէ մտցնել սահմանափակումներ, որովհետև մենք արդեն ունենք կոլեկտիվ իմունիտետ։ Օմիկրոնը նոր տարբերակ է և այդ նոր տարբերակը կարող է ունենալ իր մի քանի շտամերը, այսինքն անընդհատ մուտացվում է։ Հիմա Օմիկրոնի առաջին տարբերակը ունի 32 մուտացիա, երկրորդ տարբերակը կարող է ունենալ 37 մուտացիա, այդ իր կազմի մեջ ինքը փորձում է անընդհատ մուտացվել։ Երբ որ  ցանկացած վիրուս ինքն իրեն սպառում է, փորձում է իր ինքնակենսունակությունը պահպանելու համար դառնալ անճանաչելի։ Սա ցանկացած վիրուսի բնական ցիկլն է, և դրա համար մենք կանխատեսում ենք, երբ որ պիկը գնում է նվազման, հնարավոր է ունենա նոր մուտացիաներ։ Ամեն դեպքում սպասելի է Covid 19-ի նոր ալիք, այն գալու է»,- նշեց Լամարա Մանուկյանը։

Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ համավարակը հաղթահարված պետք չէ համարել: «Միանշանակ, այս պահին չենք կարող խոսել հաղթահարման մասին, որովհետև պանդեմիան՝ որպես այդպիսին, չի ավարտվել, դրա մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որևէ հայտարարություն չունի, ինչը նշանակում է, որ դեռևս նոր շտամների ի հայտ գալու վտանգ կա»,- ընդգծեց Ռոմելլա Աբովյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ