Գլխավոր էջ Նորություններ Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը հայտնի է

Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը հայտնի է

205
0
Medical drip in hospital corridor, concept of treatment

Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո հոսպիտալացումների պատճառը սնունդն է: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է համաճարակաբանական հետազոտության արդյունքները, ըստ որոնց, հայտնաբերվել են «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» ախտածին հարուցիչներ: Ուսումնասիրությունները փաստում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը սննդային գործոնն է:

Սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով։

2022 թվականի հունիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից հոսպիտալացված է 17 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է թեթև։

 

Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, խուսափել գնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն:

 

«Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացեք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե, սննդամթերքը պահեք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար, շուտ փչացող սննդամթերքը պահեք սառնարանում, աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմեք բժշկի»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ