Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ձեզ ինչ-որ բան չէր հիշեցնո՞ւմ «նախարարին» ուղղված այդ իրար հաջորդող գովասանքի խոսքերը

Ձեզ ինչ-որ բան չէր հիշեցնո՞ւմ «նախարարին» ուղղված այդ իրար հաջորդող գովասանքի խոսքերը

1323
0

« Մարդ պիտի էնպես ապրի, որ հետո դուրսը քայլելուց հայացքը չփախցնի, կարողանա դիմացինի աչքերի մեջ նայել: Չէ որ կյանքը շարունակվում է! Իսկ տղամարդու ամենակարևոր հատկանիշներից մեկը իր խոսքերի համար պատասխան տալն է: Այս տողերը գրել էի անցյալ տարի, բայց միշտ մնում են ակտուալ:

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ոչ մի հարց անպատասխան չեմ թողնում: Հիմա հիմնականի մասին, հերթով:
Սեպտեմբերի 3-ին ես հնչեցրեցի կոնկրետ հարցադրումներ, որոնցից և ոչ մեկին չտրվեցին պատասխաններ: Դեռ ավելին, առողջապահության դեռևս նախարարի, իր շրջապատի և որոշ շատ “անկախ” լրագրողների կողմից միտումնավոր ամբողջովին աղավաղվեց ասելիքը, կտրվեցին հիմնական հարցադրումները, փորձ արվեց իմ ասածները և գործողությունները կապել տարբեր մարդկանց հետ, աշխուժացվեցին ֆեյքերը, հրապարակ նետվեցին վաղուց օգտագործված անձիք, որոնք միշտ «ճիշտ ժամանակին հայտնվում են ճիշտ տեղում»:

Բայց անհոգ եղեք, ես շատ համբերատար եմ, և տվյալ հարցադրումները նորից կկրկնեմ, ավելացնելով շատ ու շատ նոր հարցեր, որոնք դեռ չեն հնչեցվել:
Սակայն մինչև այդ մասին անցնելը, որին երկար չեք սպասելու, ինձ շատ հետաքրքիր էր որոշ, իրենց արդար պայքարող համարողների պահվածքը: Նախ, ըստ իս, արդար պայքարողը ուշադիր լսում է հարցերը, փորձում է հասկանալ այնտեղ ինչ է ասվում, եթե, իհարկե, նա ուղղակի նեղ անձնական շահեր չի առաջնորդում: Խելամիտ մարդուն երբ ասում են, որ այս մարդը նման կեղծիք է արել, չի պատասխանում՝ հա բայց հետն էլ այս լավ բանն է արել: Դա կամ մանկամտություն է, կամ էլ ոչ ազնիվ կեցվածք:

Դա նույնն է, որ ասում ես տվյալ անձը հորդորել է հերթագրել քաղցկեղով հիվանդներին, պատասխանում են՝ հա բայց չէ որ մեր պետպատվերն էլ մի քիչ ավելացրել է (էլ չենք ասում, թե նույն անձը քանի անգամ է ավելացրել իր հարազատի ղեկավարած հիմնարկի պետպատվերը՝ ինչքան էլ փորձի խուսանավել կամ թվերը խճճել): Կամ դա նույնն է, որ ասում էինք Սերժ Սարգսյանը կեղծել է ընտրությունները, և պատասխանը լինում էր՝ հա բայց ինքը Ղարաբաղյան պատերազմում ինչքան կարևոր բան է արել, կամ որ ասում էինք Քոչարյանը Մարտի 1 արեց, պատասխանում էին, բայց չէ որ իր ժամանակ տնտնեսական աճ էր:

Հիմա ձերն է, ոչ մի տարբերություն, հարգելի, ձեզ արդար հռչակած, «ընկերներ»: Իրականում, ձեր նմաններն են, որ իրենց շողոքորթությամբ և փառաբանություններով սովորական զինվորականից կերտում են մանվելներ, ձեր նմաններն են, որ ցանկացած առողջ քննադատության պատասխանում են կեղտով և տհաճ աղմուկով, դրանով իսկ ամենամեծ վնասը հասցնելով հեղափոխությանը:

Ձեզ բնավ չի հետաքրքրում, թե այդ ինչպես եղավ, որ ձեր կարծիքները նույնությամբ համընկան խոշոր սեփական և որոշ պետական հիվանդանոցների տնօրենների, ինչպե՞ս նաև բազմաթիվ ֆեյքերի կարծիքների հետ: Ձեզ ինչ-որ բան չէր հիշեցնո՞ւմ «նախարարին» ուղղված այդ իրար հաջորդող գովասանքի խոսքերը հայտնի հիվանդանոցատերերի և ղեկավարների կողմից: Այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան խոշոր սեփականատերեր որոշեցին պաշտպանել «ձեր սրտի նախարարին» մի ուռուցքաբանից:  Ուղղակի զավեշտ է: Ձեզնից ոմանք էլ առանց ճանաչելու, ոմանք նաև ճանաչելով, փորձեցին ասել, բա ինչո՞ւ այսքան ժամանակ չէիք խոսում: Լո՞ւրջ եք ասում: Ուղղակի ծիծաղելի է… Ոչինչ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, շատ քիչ մնաց, համբերությամբ զինվեք:

Հ.Գ.1. Ասուլիսի նույն օրը զանգ ստացա իրական, պայքարող ընկերներից մեկից, ում միշտ հիշում եմ առաջին շարքերում: Ասեց՝ նայեցի ասուլիսը, քո ասածներից շատ բաներից ես էլ եմ տեղյակ, նաև գիտեմ որ էմոցիոնալ ես, բայց քո էմոցիոնալ ելույթը քո դեմ են օգտագործելու, կտրելու են այդ հատվածները և տարածեն, նաև փորձելու են քեզնից «հակահեղափոխական» կերտել:
Շնորհակալ եմ, որ դեռ նման մարդիկ կան: Իրական արդար պայքարողներն այսպես են լինում:
Հ.Գ.2. Ինչ վերաբերվում է այն սրիկաներին, որ փորձեցին խաղալ իմ անվան հետ որպես բժշկի, սուտ լուրեր տարածելով, այդ ամենի պատասխանը, որպես բժիշկ ինձ հետ առնչված շատերն արդեն տվեցին! Առողջ եղեք:
Դեռ որ այսքանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ