Գլխավոր էջ Գլխավոր «Ինձ համար շատ տարօրինակ են, այսպես կոչված, բողոքները»․ Արսեն Թորոսյան

«Ինձ համար շատ տարօրինակ են, այսպես կոչված, բողոքները»․ Արսեն Թորոսյան

381
0

Ինչպես գիտենք մարտի 15-ից հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ հատվածներում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Որոշման ընդունումից հետո՝ հետևելով հանրային սննդի կետերում ընթացող վերահսկողությանը, պետք է փաստել, որ որքան էլ վերջինս արժանացել էր շատ քաղաքացիների դժգոհությանը, այնուամենայնիվ, տնտեսվարողների զգալի մասը հետևում և վերահսկում էր օրենքի պահպանումը։

Արսեն Թորոսյանը բազմիցս խոսել է այն մասին, որ ծխախոտի արգելքի նախագիծը դեռ 2018թ․-ից է քննարկվել, և սա ունի  առողջապահական լուրջ դեր ու նշանակություն։ Օրերս ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը հարցազրույցներից մեկում նշեց, որ օրենքը փորձում են շրջանցել, հատկապես այն սրճարանների սեփականատերերը, որտեղ նարգիլե է թույլատրվում: Ասում են՝ իբր այդ նյութի մեջ նիկոտին չկա։ Հիշեցնենք, որ օրենքը նիկոտին պարունակող ծխախոտային ապրանքատեսակներին ևս վերաբերում է։

Ինչպես նշվում է հարցազրույցի մեջ Թորոսյանն անդրադառնալով հանրության շրջանում հնչող այն բողոքներին, ըստ որոնց՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնի հանրային որոշ օբյեկտների կողքով անցնել չի լինում, քանի որ սրճարաններին հարակից մայթերում կուտակվում են ծխող մարդիկ, նշում է. «Ինձ համար շատ տարօրինակ են, այսպես կոչված, բողոքները: Ի՞նչ է նշանակում՝ խանգարում են անցորդներին: Ավելի լավ է՝ նստեն հաց ուտելու, սուրճ խմելու ընթացքում ծխեն, իրենց ու կողքիններին վնասեն, միայն թե դուրս չգա՞ն»:

Օրենքը գործում է, սակայն այն իր հետ առաջ է քաշում շատ ու շատ հարցեր և խնդիրներ։ Քանզի քաղաքացիներն այս մասով շատ տարբեր դիրքորոշում ունեն, ինչն էլ բերում է նման «բողոք-դժգոհությունների» առաջացմանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ