Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող...

Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող հիվանդների կյանքը երկարացնելու նպատակով

275
0

Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող հիվանդների կյանքը երկարացնելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Առողջության ազգային գործակալությունը:

Մեջքի մկանային ատրոֆիան ժառանգական հիվանդություն է, որի դեպքում տեղի է ունենում ողնուղեղի նյարդային բջիջների ֆունկցիայի խանգարում, որն առաջացնում է մկանների թուլության աստիճանական զարգացում, դրանց ատրոֆիա և արդյունքում՝ հիվանդի անշարժացում:

Հազվադեպ հիվանդությունների կառավարման պետական ծրագիրը նոր բաղադրիչով համալրելու շնորհիվ հիվանդները կկարողանան «Էվրիսդի» ստանալ միանգամայն անվճար:

Երկրի առողջապահության նախարարությունն այդ պատրաստուկի խմբաքանակը գնելու համար հատկացրել է մոտավորապես 10 միլիոն լարի (շուրջ 3,3 միլիոն դոլար): Ի տարբերություն նմանօրինակների, «Էվրիսդի»-ն կարելի Է ընդունել նաև տանը:

Դրա համար հարկավոր է գրանցվել Առողջության ազգային գործակալությունում: Դեղամիջոցը կտրվի դեղատներում հիվանդի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Մինչեւ այժմ «Էվրիսդի»-ի բարձր գնի պատճառով ՄՄԱ-ով հիվանդների համար դեղորայքային բուժումը Վրաստանում եղել է անհասանելի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ