Գլխավոր էջ Նորություններ Հունիսի 21-ից նախատեսում են սկսել մինչեւ 5 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ

Հունիսի 21-ից նախատեսում են սկսել մինչեւ 5 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ

251
0

Սպիտակ տունն ակնկալում է, որ մինչեւ 5 տարեկան երեխաների պատվաստումները կսկսվեն հունիսի 21-ից, հինգշաբթի հայտնել է Սպիտակ տան՝ COVID-ի դեմ պայքարի համակարգող Աշիշ Ջան, փոխանցում է ABC News-ը:

«Մենք ակնկալում ենք, որ պատվաստումները կսկսվեն արդեն երեքշաբթի՝ հունիսի 21-ին եւ կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում»,- ասել է Ջան Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ:

Վարչակազմը քրտնաջան աշխատում է, ասել է նա, «պլանավորում է բոլոր տեսակի սցենարները՝ հիմնված այժմ ընթացող գործընթացի ցանկացած արդյունքի վրա»:

«Մենք ակնկալում ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ծնող, ով ցանկանում է, որպեսզի իր երեխան պատվաստվի, կարող է գրանցվել»,- ասել է մասնագետը։

Նա նշել է, որ հունիսի 15-ին տեղի կունենա Սննդամթերքի եւ դեղերի հարցերով վարչության խորհրդատվական խմբի նիստը, որը կուսումնասիրի Moderna-ի եւ Pfizer-ի մանկական պատվաստանյութերի մասով տվյալները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ