Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ատամների իմպլանտացիան ցավոտ և երկարատև միջամտություն է

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ատամների իմպլանտացիան ցավոտ և երկարատև միջամտություն է

732
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է ատամնաբույժ Շուշան Հասրաթյանը։ Նա անդրադառնում է ատամների իմպլանտացիային վերաբերող միֆերից մեկին։

Միֆ – Ատամների իմպլանտացիան երկար, ժամանակատար, ցավոտ միջամտություն է և գրեթե միշտ առաջացնում է բարդություններ։

Իրականություն – Ատամի իմպլանտացիան պրոթեզավորման միջոց է, որի օգնությամբ վերականգնվում է բացակայող ատամը՝ իմպլանտի միջոցով և  առանց կոնտակտ ատամների հղկման։ Կարճ ժամանակահատվածում վերականգնվում է ատամի էսթետիկ և ֆիզիկական տեսքը։ Իմպլանտի տեղադրումից մինչև վերջնական ատամի առկայությունը բերանի խոռոչում տևում է 6 ամսից մեկ տարի։ Եվ դա չի նշանակում, որ Դուք պետք է մշտապես գտնվեք ատամնաբույժի սենյակում։ Թեպետ, պետք է նշել, որ յուրաքանչյուր այց, այդ թվում և հերթականները տևում են 20-30 րոպե, քանի որ իմպլանտացիան ընթանում է մի քանի էտապով։ Իմպլանտի տեղադրումը կատարվում է տեղային անզգայացման միջոցով։ Հետվիրահատական ցավերը տևում են 2-3 օր։ Այդ ընթացքում անհրաժեշտ է կատարել բժշկի բոլոր ցուցումները և նշանակումները։ Սուր ցավը ազդանշան է ոչ նորմալ ռեգեներացիայի, որը մեզ հուշում է, որ պետք է շտապ այցելել բժշկին։ Եթե իմպլանտը տեղադրվել է ըստ ցուցումների, լիարժեք հետազոտությունից հետո՝ նշանակում է, որ սերտաճումը ոսկրի հետ 95-98 տոկոս է։ Կան տարածված կարծիքներ, որ իմպլանտի տեղադրումից հետո պետք է մոռանալ նրա մասին և որ իմպլանտը ավելի ամուր է քան սեփական ատամները։ Իրականում, դա այդպես չէ։ Պետք է լինել շատ հետևողական, այցելել բժշկին և ցանկացած փոքրիկ ազդակի՝ ցավի, այտուցի կամ կարմրության դեպքում պետք է դիմել բժշկին։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ