Գլխավոր էջ Նորություններ Նիկոտինը բնական նյու՞թ է․ զարմանալի փաստեր

Նիկոտինը բնական նյու՞թ է․ զարմանալի փաստեր

270
0

Նիկոտին․ առկա է ծխախոտի, բայց նաև լոլիկի ու սմբուկի մեջ․

 

Ի՞նչն է օրգանիզմին ամենամեծ վնասը հասցնում, երբ մարդը սիգարետ է ծխում։ Շատերը կարծում են, որ նիկոտինը։ Իրականում դա մոլորություն է։ Նիկոտինը ծխախոտի բաղադրության մեջ մտնող բնական նյութ է․ ավելի քիչ քանակով այն նաև առկա է լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի, կանաչ պղպեղի ու այլ բույսերի մեջ։ Ահա որոշ փաստեր նիկոտինի մասին․

 

Այդ դեպքում ի՞նչն է վնասում ծխելուց

 

Նիկոտինը ՉԷ ծխելուց առաջացած հիվանդությունների հիմնական պատճառը։ Շատ ավելի մեծ վտանգ օրգանիզմի համար ներկայացնում են այրման արդյունքում առաջացող վնասակար նյութերը, որոնք առկա են սիգարետի ծխում։ Այդ նյութերը սկսում են գոյանալ սիգարետի այրման ժամանակ, երբ ջերմաստիճանը հասնում է 600-800°С։ Այդ պատճառով էլ, այն երկրներում, որտեղ առողջապահական ու կարգավորող մարմինները հետևում են վնասի նվազեցման կոնցեպտին, քայլեր են ձեռնարկվում, որ ծխողները սիգարետից անցում կատարեն նիկոտին պարունակող առանց ծուխ արտադրատեսակների։

 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդկային օրգանիզմ է ներթափանցում նիկոտինը, արդյո՞ք նիկոտինն ունի որևէ օգտակար հատկություն․ այս հարցերին պատասխանելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մաքուր նիկոտինի օգուտն ու վնասը սիգարետի կոնտեքստից դուրս բավարար քանակությամբ ուսումնասիրված չեն։ Փորձենք հասկանալ այն, ինչ արդեն կա գիտության մեջ։

 

Նիկոտինը բնության մեջ

 

Բոլոր մարդիկ օգտագործում են նիկոտին։ Սա ալկալոիդ է (բնական ծագում ունեցող օրգանական միացությունների ներկայացուցիչ), որը ներկա է որոշ բույսերի՝ լոլիկի, կարտոֆիլի, սմբուկի, քաղցր պղպեղի, ծխախոտաբույսի մեջ։ Միակ տարբերությունը չափաբաժինն է։ Օրինակ՝ թարմ լոլիկի մեկ կիլոգրամը պարունակում է 2,7–9,1 մգ նիկոտին, իսկ սմբուկում նիկոտինը 100 նգ/գ է։ Չոր ծխախոտի մեջ նիկոտինի ծավալը շատ ավելի բարձր է, ժամանակակից տեսակներում այն կարող է կազմել տերևների չոր մասսայի 1,5–2,2%։

 

Խթանում է զգոնությունը

 

Վերջին տարիների բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նիկոտինը խթանում է զգոնությունը, մոտիվացիան և ստեղծագործականությունը։ Ավելին,  Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի հոգեբան Ջենիֆեր Ռուսթեդն անվանում է նիկոտինը «ամենահուսալի ճանաչողական խթանիչ (միջոց, որն ընդլայնում է ուղեղի հնարավորությունները)»: Հենց նման միջոցը կարող է մեզ օգնել չմոռանալ, օրինակ` տուն գնալիս մտնել խանութ և գնել մի բան, որն առավոտյան խնդրել էր մայրիկը: Նիկոտինն ասես օգնում է մեր ուղեղում «միացնել» անհրաժեշտ տեղեկատվությունը ամենահարմար պահին: Այդ հատկությունը կարող է օգտագործվել նաև շիզոֆրենիայի բուժման ժամանակ` օգնելով հիվանդներին մեկուսանալ «օտար» ձայներից և կերպարներից:

 

Նպաստում է ուշադրությանը

 

Նիկոտինն ուժեղացնում է ուղեղի էլեկտրական աշխուժությունը և խթանում է ուղեղի ալֆա-ռիթմը, որն ուժեղացնում է ուշադրությունը, զգոնությունը և ստեղծագործականությունը: Նյութը նաև ուժեղացնում է գրգռման, տեսողական ուշադրության և շարժական ակտիվության հետ կապված ուղեղի հատվածները:

 

Խթանում է հիշողությունը

 

Նիկոտինն ազդում է ուղեղի տեսողական ուշադրության և ուշադրության համար պատասխանատու հատվածների վրա` խթանելով հիշողությունը և ճանաչողականությունը:

Ամփոփ

Նիկոտինը բնական ծագում ունեցող օրգանական նյութ է։ Մենք բոլորս սպառում ենք նիկոտին, քանի որ այն պարունակում են լոլիկը, սմբուկը, կարտոֆիլը և շատ ու շատ մեզ հայտնի այլ բույսեր ու բանջարեղեններ։ Պարզվում է, որ ծխելուց առաջացած հիվանդությունների հիմնական պատճառն այրումն է ու ծուխը, ոչ թե նիկոտինը։ Նիկոտինն ազդում է ուղեղի տեսողական ուշադրության վրա։ Այն նաև խթանում է զգոնությունը։

 

Աղբյուրը` Shantnews.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ