Գլխավոր էջ Նորություններ Կապիկի ծաղիկը, հավանաբար, որոշ ժամանակ աննկատ է տարածվել. ԱՀԿ

Կապիկի ծաղիկը, հավանաբար, որոշ ժամանակ աննկատ է տարածվել. ԱՀԿ

200
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աֆրիկյան երկրներից դուրս կապիկի ծաղիկի հարյուրավոր դեպքեր են ի հայտ եկել՝ նախազգուշացնելով, որ վիրուսը, հավանաբար, աննկատ է տարածվել, փոխանցում է Medical Xpress-ը:

«Հետաքննությունը շարունակվում է, սակայն շատ երկրներում կապիկների ծաղիկի հանկարծակի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ վիրուսի փոխանցումը որոշ ժամանակ բացահայտված չի եղել»,- լրագրողներին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կապիկի ծաղիկի հաստատված դեպքի մասին հայտարարելուց հետո Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի 30 երկրներում ավելի քան 550 դեպք է հաստատվել, որտեղ այն էնդեմիկ է:

ՄԱԿ-ի առողջապահական գործակալության ծաղիկի գլխավոր փորձագետ Ռոզամունդ Լյուիսն ասել է, որ այդքան շատ դեպքերի ի հայտ գալը Եվրոպայի մեծ մասում եւ այլ երկրներում, որտեղ այն նախկինում չի հանդիպել, «մտահոգություն է առաջացնում եւ որոշ ժամանակի ընթացքում վարակի չբացահայտված փոխանցում է ենթադրում»:

«Մենք չգիտենք՝ դա շաբաթներ, ամիսներ, թե տարիներ կտեւի: Մենք չգիտենք՝ արդյո՞ք ուշ չէ զսպման համար»,- ասել է նա:

Մասնագետները նշում են, որ կապիկի ծաղիկը, որը տարածվում է սերտ շփման միջոցով, պակաս լուրջ է, քան սովորական ծաղիկը։ Կապիկի ծաղիկի ախտանշաններն են բարձր ջերմություն, ջրծաղիկի նման ցանը, որն անհետանում է մի քանի շաբաթվա ընթացքում:

Մինչ այժմ դեպքերի մեծ մասը գրանցվել է նույնասեռականների շրջանում, թեեւ մասնագետները շեշտում են, որ չկա որեւէ ապացույց, որ ծաղիկը փոխանցվում է սեռական ճանապարհով:

Ծաղիկի դեմ մշակված պատվաստանյութերը նույնպես մոտ 85 տոկոսով արդյունավետ են կապիկի ծաղիկի կանխարգելման համար, սակայն դրանց դեֆիցիտ կա:

Ընդ որում, ԱՀԿ-ն ոչ թե զանգվածային պատվաստում, այլ նպատակային կիրառում է առաջարկում որոշակի պայմաններում՝ բուժաշխատողներին եւ վարակմանն առավել ենթարկված մարդկանց պաշտպանելու համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ