Գլխավոր էջ Նորություններ Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի

220
0

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 315-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 232 նոր դեպք, 35 մարդ  հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի  7 մլն 232 հազար 034 դեպք:  7 մլն 049 հազար 442 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 524 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 538 հազար 794 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 851 հազար 214 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 538 հազար 337-ի:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ