Գլխավոր էջ Գլխավոր Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

938
0

Ամեն տարի հունիսի 1-ին տոնվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս օրը հաստատել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան: Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում, ամենուր սովորաբար կազմակերպվում են միջոցառումներ, սակայն այս տարի համավարակով պայմանավորված՝ զանգվածային միջոցառումներ չեն սպասվում:

Այսօր նաեւ նշվում է եւս մեկ տոն՝ Ծնողների համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում 2012 թվականի սեպտեմբերին: Սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ