Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում է 

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում է 

267
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Լիտվայի Հանրապետությունում է. նպատակը` առողջության ապահովագրության ոլորտում Լիտվայի ձեռքբերումներին ծանոթանալու, համակարգի ներդրման և գործարկման մեխանիզմներն ուսումնասիրելն է: Պատվիրակության կազմում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ոլորտի մասնագետներ, պաշտոնատար անձինք ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, վարչապետի աշխատակազմից:

Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ: Քննարկվել են մեկ տարի առաջ գործընկերների կողմից ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրից բխող անելիքները, մասնավորապես` ապահովագրության ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Հյուրընկալող կողմը ներկայացրել է Լիտվայում իրականացված բարեփոխումները, դրանց արդյունքները: Ընդգծվել է, որ շարունակում են աշխատել ծրագրերի արդյունավետության բարձրացման, հատկապես երկարաժամկետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ: Այժմ աշխատանքներն են տարվում բուժօգնության որակը բարելավելու նպատակով, որպեսզի հիվանդանոցային բուժօգնությունն ավելի կենտրոնացվի առաջնային օղակում, ինչը նվազ ծախսատար է: Նաև խոսել են ապահովագրական ֆոնդի գումարների հավաքագրման մեխանիզմների շուրջ, որոնք տրամադրվում են գործատուի և աշխատողի կողմից (քաղաքացիների մասնաբաժինը 6,9%-ի շրջանակներում): Կողմերն անդրադարձել են նաև ապահովագրության շրջանակներում դեղորայքի ծախսին վերաբերող հարցին, որը 100%-ով փոխհատուցում է ապահովագրության ֆոնդը, ինչն էլ նվազեցնում է բնակչության լրացուցիչ ծախսերը դեղորայքի ձեռքբերման համար:

Քննարկվել են նաև երկու երկրների հետագա գործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը գործընկերջը հրավիրել է Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի 5-7-ն անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ