Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ է վիրահատությունն անհրաժեշտություն դառնում սրտի իշեմիկ հիվանդության դեպքում

Ե՞րբ է վիրահատությունն անհրաժեշտություն դառնում սրտի իշեմիկ հիվանդության դեպքում

290
0

10-ամյա հետազոտության արդյունքները համոզիչ կերպով ցույց են տվել, որ կորոնար զարկերակի ստենտավորումը եւ աորտոկորոնար շունտավորումը չեն նվազեցնում մահացությունը սրտի կայուն կորոնար հիվանդության դեպքում, պատմել է ՄՊՀ համալսարանական կլինիկայի գիտական աշխատանքի մասով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սիմոն Մացկեպլիշվիլին, գրում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն:

«Ստենտներով բժիշկները վերացնում են հիվանդության տեղային դրսեւորումը (կորոնար զարկերակների նեղացում), բայց միեւնույն ժամանակ սրտի անոթների վնասվածք են առաջացնում։ Ստենտներից ամբողջությամբ հրաժարվել հնարավոր չէ:  Ստենտավորման համար բացարձակ ցուցում է սրտամկանի սուր ինֆարկտը (երբ թրոմբը փակում է կորոնար զարկերակը)»,- նշել է մասնագետը։

Բժշկի խոսքով՝ ստենտներ անհրաժեշտ են նաեւ այն հիվանդներին, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում դեղորայք ընդունել։ Մնացած դեպքերում դեղորայքային թերապիան կարող է հուսալի եւ կայուն արդյունք ապահովել:

«Այսօր սրտաբանական հիվանդների բուժման ժամանակ բժիշկները երկու դասի դեղամիջոց են օգտագործում, որոնք ի սկզբանե նախատեսված էին շաքարային դիաբետով հիվանդների համար։ Քանի որ բոլոր դեղամիջոցները ստուգվում են սրտանոթային անվտանգության համար, պարզվել է, որ դրանք «կողմնակի ազդեցություն» ունեն. դրանք 26 տոկոսով նվազեցնում են սրտանոթային մահացությունը։ Ընդ որում, ի տարբերություն դասական սրտաբանական դեղամիջոցների, որոնք սկսում են գործել տեւական ժամանակ անց, այդ դեղամիջոցները գործում են ընդունման առաջին իսկ օրերից»,- եզրափակել է մասնագետը:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ