Գլխավոր էջ Գլխավոր Անահիտ Ավանեսյանը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ

379
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ:

Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

 

Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել և հավելել, որ Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:

Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ