Գլխավոր էջ Նորություններ Թերություններ` երկու թռչնաֆաբրիկայում

Թերություններ` երկու թռչնաֆաբրիկայում

468
0

ՍԱՏՄ-ն ստուգումների արդյունքում երկու թռչնաֆաբրիկայում թերություններ է հայտնաբերել։

Ինչպես տեսչական մարմնից հայտնեցին Panorama.am-ին, «ՀԱԳԱ» ՍՊԸ -ում  արտադրված ձվի պահեստում եղել են սանիտարահիգիենիկ վիճակի թերացումներ, տրվել է բանավոր հանձնարարություն՝ թերությունը վերացնելու համար։

«Դրանք դիտարկման ընթացքում շտկվել են»,-ասացին ՍԱՏՄ-ից։

«ՄԻՔԱՅԵԼ ՂԵՎՈՆԴՅԱՆ» Ա/Ձ -ի համակցված կերը ունեցել է մակնշման անհամապատասխանություն, մասնավորապես մակնշման մեջ նշված չի եղել կերի հիմնական բաղադրիչների ցանկը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն և տնտեսավարող սուբյեկտին տրվել է հանձնարարական՝ թռչուններին կերակրել Կերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համաձայն:

«Հանձնարարականը տնտեսավարող սուբյեկտը 19․04․2022 թվականին կատարել է (կերի մակնշումը շտկվել է), այլ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,-հայտնեցին տեսչական մարմնից։

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ