Գլխավոր էջ Նորություններ Վիրաբույժները հեռացրել են երկվորյակ լույս աշխարհ բերած հիվանդի 1.5 կգ քաշով խպիպը

Վիրաբույժները հեռացրել են երկվորյակ լույս աշխարհ բերած հիվանդի 1.5 կգ քաշով խպիպը

421
0

Եզակի վիրահատության մանրամասները, որն իրականացրել են Վոլգոգրադի բժիշկները, «Վիսոտա 102» լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի առողջապահության կոմիտեում։

Այս տարվա ապրիլին մի հղի կին դիմել էր բժիշկների օգնությանը։ Հիվանդի վահանաձդւ գեղձը հսկայական չափերի է հասել։ Կինը հոսպիտալացվել էր Վոլգոգրադի տարածաշրջանային թիվ 1 կլինիկական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական բաժանմունք։

Բժիշկներն ախտորոշիչ միջոցառումներ էին անցկացրել եւ եզրակացրել էին, որ վիրահատություն է անհրաժեշտ։ Հաշվի առնելով հղիության տեւողությունը՝ հիվանդը ծննդաբերության համար տեղափոխվել է Վոլգոգրադի թիվ 2 տարածաշրջանային կլինիկական պերինատալ կենտրոն։

Այնտեղ կինը երկու առողջ երեխաների մայր էր դարձել, եւ արդեն նոր կարգավիճակով վերադարձել էր շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք եւ վահանաձեւ գեղձի հեռացման բարդ վիրահատություն էր տարել։

Չնայած վահանաձեւ գեղձի հեռացման վիրահատությունն ամենադժվար վիրահատական ​​միջամտություններից է՝ ամեն ինչ լավ է անցել։ Կնոջն վահանաձեւ գեղձն ամբողջությամբ հեռացվել էր։ Օրգանը կշռում էր 1.5 կիլոգրամ։

Հետվիրահատական ​​շրջանը լավ է անցել: Բժիշկների առանցքային խնդիրներից էր լակտացիայի պահպանումը։ Կնոջ՝ բուժհաստատությունում գտնվելու ժամանակահատվածում նրան զննել էին նաեւ գինեկոլոգները: Հիվանդին հակաբիոտիկներ չեն նշանակել, որպեսզի երիտասարդ մայրը կարողանա կրծքով կերակրել իր երկվորյակներին:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ