Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին

Ինչու՞ ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին

392
0

Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնը հայտնել է, որ ջրծաղիկի կամ կարմրախտի դեմ պատվաստումներն չեն կարող մարդկանց մոտ նվազեցնել կապիկի ծաղիկի ծանրությունը։ Այդ մասին գրում է RT-ն։

«Այս բոլոր հիվանդությունները պատկանում են վիրուսների տարբեր ընտանիքների»,-պարզաբանել են կենտրոնում։

Ըստ այդմ, այն մարդիկ, ովքեր ունեցել են վերոնշյալ հիվանդությունները, նույնպես ապահովված չեն կապիկի ծաղիկից։ Այն բացատրվում է նրանով, որ կապիկի հարուցիչը պոքսվիրուսների մեծ ընտանիքի վիրուսն է, իր հերթին ջրծաղիկն առաջանում է հերպեսի վիրուսների ընտանիքի վարիչելլա-զոստեր վիրուսով, իսկ կարմրախտը ռուբիվիրուսների ընտանիքի միակ հարուցիչն է։

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ