Գլխավոր էջ Նորություններ Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

146
0

Կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։

«Հավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի  ծաղիկի վարակի առաջին դեպքը։ Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է այնտեղ:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի 7-ից 19 երկրներում գրանցվել է վարակի մարդկանց փոխանցման 131 հաստատված և 106 կասկածելի դեպք։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանների և մեջքի ցավեր, ավշային հանգույցների այտուցվածություն, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1%-10%, ընդ որում՝ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ