Գլխավոր էջ Գլխավոր Moderna-ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ է փորձարկում

Moderna-ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ է փորձարկում

378
0

Moderna ընկերությունը հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութերի նախակլինիկական ուսումնասիրություններ է անցկացնում։ Այս մասին ընկերությունը հաղորդել է Twitter-ի իր էջում։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ:

Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է առաջանալ ցան, հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

Կապիկի ծաղկի դեպքեր են արձանագրվել առնվազն 17 երկրում։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ