Գլխավոր էջ Նորություններ Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղկի 14 նոր դեպք

Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղկի 14 նոր դեպք

227
0

Պորտուգալիայի իշխանությունները երկրում կապիկի ծաղկի 37 դեպք են հայտնաբերել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Diário de Notícias թերթը։

«Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով մարդկանց վարակման ևս 14 դեպք, ընդհանուր՝ մինչ օրս հաստատված 37 դեպք»,- նշել են հանրապետության առողջապահության գլխավոր վարչությունից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ  կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում՝ արևադարձային և խոնավ անտառների մոտ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, հիմնականում կրծողներից և պրիմատներից, իսկ երկրորդային տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է: Սովորաբար, մահացության մակարդակը կազմում է 1% և 10%, ընդ որում, մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում: Կապիկի ծաղկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն  ծաղկի դեմ նախնական պատվաստումը ապահովում է նաև հիվանդության բարձր արդյունավետ կանխարգելում:

Աղբյուրը` Shantnews.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ