Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․վահանաձև գեղձի դեղորայքը հակացուցված է հղիության ժամանակ

Մի՞ֆ, թե՞ իրականություն․վահանաձև գեղձի դեղորայքը հակացուցված է հղիության ժամանակ

1740
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանը։ Նա անդրադարձել է այն տարածված հարցին, թե արդյոք վահանաձև գեղձի դեղորայքը հակացուցված է հղիության ժամանակ։

Միֆ — Վահանաձև գեղձի ֆունկցիայի իջեցում ունեցող շատ աղջիկների հաճախ հետաքրքրում է՝ արդյոք հղիություն պլանավորելիս կամ հղիության ողջ ընթացքում նրանք պետք է շարունակեն փոխարինող թերապիան ընդունել, թե այն հակացուցված է այդ փուլերում։

Իրականություն — Իրականությունն այն է, որ այդ դեղորայքները ոչ միայն հակացուցված չեն, այլ նաև խիստ անհրաժեշտ են պտղի զարգացման բոլոր փուլերի համար։ Հենց վահանաձև գեղձի հորմոններն են պատասխանատու պտղի ճիշտ ֆիզիկական և մտավոր զարգացման համար։ Իսկ հղիության ընթացքում այս հորմոնների պահանջարկը առավելապես մեծանում է և վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում խիստ անհրաժեշտ է այդ դեղորայքի ընդունումը՝ պահանջարկը լրացնելու համար, որը կնպաստի առողջ պտղի զարգացմանը, իսկ հետո նաև՝ առողջ բալիկի լույս աշխարհ գալուն։ Եթե խոսքը գնում է հակառակ պրոցեսի, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացման մասին, ապա ևս շատ կարևոր է հետևել բժշկի ցուցումներին և անհրաժեշտության դեպքում՝ նշանակված դեղերը պարտաճանաչ ընդունել, որովհետև վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկը ևս կարող է շատ վատ հետևանքներ ունենալ պտղի զարգացման վրա։ Սակայն միշտ պետք է մտապահել, որ հղիության պլանավորումը հատկապես այս դեպքերում շատ կարևոր է։ Միշտ ավելի ցանկալի է որպեսզի նմանատիպ շեղումները լինեն հսկողության տակ, լինեն կոմպենսացված և մասամբ բուժված նախքան հղիությունը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ