Գլխավոր էջ Նորություններ Հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող հունիս-օգոստոս ամիսների...

Հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող հունիս-օգոստոս ամիսների դեղամիջոցները

400
0

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի մայիսի 18-ի N104-Ա հրամանի համաձայն հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2022 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների դեղամիջոցները։

1️⃣ Ինսուլին (կարճատև և միջին ազդեցության),

2️⃣ Դիաբետոն MR60,

3️⃣Արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ-երիզներ (մինչև 18 տարեկան),

4️⃣ Ասեղ գրիչ ներարկիչ,

5️⃣ Սոմատրոպին լուծույթ․ Նորդիտրոպին նորդիլետ (մինչև 18 տարեկան),

6️⃣ Հումալոգ 100 ՄՄ/3մլ (մինչև 18 տարեկան), փամփուշտներ

7️⃣ Հումապեն էռգո 2 (մինչև 18 տարեկան)

8️⃣ Հումապեն Լուկսուրա ԴՏ (մինչև 18 տարեկան)

9️⃣ Աբասագլար (մինչև 18 տարեկան)

 

Նախարար Մ․ Հայրիյանի մեկ այլ հրամանով (N103-Ա) բնակչության 2022 թվականի մայիս, հունիս հուլիս և օգոստս ամիսների կենտրոնացված կարգով ձեռք բերված դեղերի պահանջարկը բավարարելու համար հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող՝ բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները կապահովվեն նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով:

 

Բուժհաստատություններն անհրաժեշտ դեղամիջոցները կստանան ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից և կտրամադրեն իրենց մոտ հաշվառված հիվանդներին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբը, որը մշտապես գտնվում է ԱՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ