Գլխավոր էջ Գլխավոր Ո՛չ պոլիկլինիկաների հերթերին և անընթեռնելի դեղատոմսերին․ ի՞նչ է սպասվում

Ո՛չ պոլիկլինիկաների հերթերին և անընթեռնելի դեղատոմսերին․ ի՞նչ է սպասվում

1095
0

Ինչպես հայտնել էր Առողջապահության նախարարությունը` անցում է կատարվելու էլեկտրոնային դեղատոմսերի։ Թղթային դեղատոմսերը կփոխարինվեն էլեկտրոնային դեղատոմսերով, որոնք դուրս կգրվեն միայն «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգում։

«Էլեկտրոնային առողջապահությունը թվային հարթակ է, որտեղ ընդգրկված է այսօրվա մեր բժշկական ամբողջ գործունեության տարբերակը, այսինքն, այն ամբողջ գործունեությունը, որը որ այսօր արվում է։ Ինչպես գիտեք, մեր բժշկության մեջ մեծ մասը թղթային է, մենք գնում ենք թվայնացման։ Հիմա էլեկտրոնային մատյաններն են ընդգրկված և մենք փուլ առ փուլ անցնում ենք մատյանների թվայնացմանը»,- այս մասին օրերս հայտնել է ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը։

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներում առկա հերթերին, փաստորեն, էլեկտրոնային համակարգի անցնելը, որոշակիորեն կնվազեցնի այն, որը կվերահսկվի համակարգի միջոցով։ «Մենք այսօր դիմելով պոլիկլինիկա՝ արդեն այցը գրանցված է լինելու և բժիշկը նախնական զննելով, դնելով ախտորոշում, նշանակելով դեղորայք՝ ինքն իր «Արմեդ» համակարգի մեջ նշանակելու է համապատասխան դեղորայքը, և դա գնալու է ցանկացած դեղատուն, որոնք որ լիցենզավորված են։ Մոտենալով ID կամ սոց․ քարտով տվյալ անձը ստանալու է դեղորայքը։ Խոսելով հերթերից՝ ասեմ, որ դա ամենակարևոր պրոբլեմներից մեկն է, այսօր հավելվածի միջոցով կարող են հերթագրվել նախընտրած ժամին, իսկ միջին ժամային տևողությունը 15ր է»,- ընդգծեց Ջումայանը։

Այսպիսով, համակարգի միջոցով քաղաքացիները զերծ կմնան անընթեռնելի դեղատոմսերից, անվերջ թվացող հերթերից, սակայն ինչպե՞ս այն իրականում կաշխատի՝ կներկայացնենք հաջորդիվ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ