Գլխավոր էջ Նորություններ Տեղի է ունեցել Քովիդի հարցերով Գլոբալ Գագաթաժողով, որին մասնակցել են 17,000 բժիշկներ...

Տեղի է ունեցել Քովիդի հարցերով Գլոբալ Գագաթաժողով, որին մասնակցել են 17,000 բժիշկներ ու բժիշկ-գիտնականներ

425
0

Ազատ Կամք նախաձեռնությունը գրել է.

‼️ Մայիսի 11–ին տեղի է ունեցել Քոvիդի հարցերով Գլոբալ Գագաթաժողով, որին մասնակցել են 17,000 բժիշկներ ու բժիշկ-գիտնականներ։ Գագաթաժողովի արդյունքում ընդունվել է ՊԱՏՄԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։👇

IV ՀՌՉԱԿԱԳԻՐ – Վերականգնել գիտական ամբողջականությունը

✅ 11 մայիսի 2022թ․

‼️ 17,000 բժիշկների և բժիշկ-գիտնականների համատեղ հայտարարությունը՝ երկրներում արտակարգ իրավիճակը դադարեցնելու, գիտական ամբողջականությունը վերականգնելու և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ:

❗️Մենք՝ աշխարհի բժիշկներն ու բժիշկ գիտնականները, միավորվելով Հիպոկրատի երդմանը մեր հավատարմությամբ, գիտակցում ենք, որ բժիշկներին և մեր բուժառուներին պարտադրված Քոvիդ-19 հանրային առողջության աղետալի քաղաքականությունը հանդիսանում է դեղագործական, ապահովագրական և առողջապահական հաստատությունների, և դրանց վերահսկող ֆինանսական կառույցների կոռումպացված բժշկական ալյանսի գագաթնակետը։ Նրանք ներթափանցել են մեր բժշկական համակարգ բոլոր մակարդակներում և պաշտպանվում և աջակցվում են խոշոր տեխնոլոգիաների, լրատվամիջոցների, գիտական և պետական կառույցների զուգահեռ ալյանսի կողմից, որոնք շահույթ ստացան այս կազմակերպված աղետից:

❗️Այս կոռումպացված ալյանսը խախտել է մեր ամենահեղինակավոր բժշկական հանրության ամբողջականությունը, որին մենք պատկանում ենք՝ առաջացնելով գիտական կոնսենսուսի պատրանք՝ ճշմարտությունը փոխարինելով քարոզչությամբ: Այդ ալյանսը շարունակում է առաջ մղել ոչ գիտական պնդումները՝ գրաքննելով տվյալները, վախեցնելով ու աշխատանքից հեռացնելով բժիշկներին ու գիտնականներին՝ պարզապես իրական կլինիկական արդյունքները հրապարակելու կամ իրենց հիվանդներին ապացուցված, կյանք փրկող դեղամիջոցներով բուժելու համար: Այս աղետալի որոշումներն ընդունվեցին անմեղ մարդկանց հաշվին, որոնց առողջությանը վնաս է հասցվել կամ ովքեր մահացել են՝ անհրաժեշտ և ժամանակին բուժումից նրանց միտումնավոր զրկելու, կամ գենային թերապիայի հարկադրական ներարկումների արդյունքում, որոնք Ո՛Չ ԱՆՎՏԱՆԳ են, Ո՜Չ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ:

❗️Բժշկական համայնքը մերժել է բուժառուներին մարդու հիմնարար իրավունքից՝ տրամադրելու իրական տեղեկացված համաձայնություն փորձարարական Քոvիդ-19 ներարկումների համար: Մեր բուժառուները նաև սահմանափակված են ստանալու պատվաստանյութերի ռիսկերի ու օգուտների վերաբերյալ, և դրանց այլընտրանքները հասկանալու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ կառավարությունների, հանրային առողջապահության պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից տարածված համատարած գրաքննության և քարոզչության պատճառով: Բուժառուները շարունակում են ենթարկվել հարկադիր մեկուսացումների, ինչը վնասում է նրանց առողջությանը, կարիերային և երեխաների կրթությանը, նաև վնասում քաղաքացիական հասարակության համար կարևոր սոցիալական և ընտանեկան կապերին: Սա պատահականություն չէ։ «Քոvիդ-19․ Մեծ վերաբեռնավորում» գրքում այդ ալյանսի ղեկավարությունը հստակ հայտարարել է իր մտադրության մասին՝ Քոvիդ-19-ը օգտագործելու որպես մեր ամբողջ գլոբալ հասարակությունը, մշակույթը, քաղաքական կառույցները եւ տնտեսությունը վերագործարկելու «հնարավորություն»:

❗️Քոvիդի հարցերով Գլոբալ Գագաթաժողովին մասնակցած մեր 17,000 բժիշկներն ու բժիշկ–գիտնականները ներկայացնում են շատ ավելի ընդարձակ, գրագետ կերպով լուսավորված համաշխարհային բժշկական համայնք, որը հրաժարվում է գնալ զիջումների և միասնական է ու պատրաստ է իր վրա ընդունել կոռումպացված բժշկական ալյանսի զայրույթը՝ պաշտպանելու իրենց բուժառուների առողջությունը:

‼️ Քոvիդի հարցերով Գլոբալ Գագաթաժողովի առաքելությունն է վերջ տալ այս կազմակերպված ճգնաժամին, որն ապօրինի կերպով պարտադրվել է աշխարհին, և պաշտոնապես հայտարարել, որ այս կոռումպացված ալյանսի գործողությունները ոչ պակաս, քան մարդկության դեմ ուղղված ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆՆԵՐ են:

❗️Մենք պետք է վերականգնենք ժողովրդի վստահությունը բժշկության նկատմամբ, որը սկսվում է բժիշկների և բժիշկ–գիտնականների միջև ազատ և բաց երկխոսությունից։ Մենք պետք է վերականգնենք բժշկական իրավունքներն ու բուժառուի անկախությունը։ Սա ներառում է բժիշկ-բուժառու սրբազան հարաբերությունների հիմնարար սկզբունքը: Դրա սոցիալական կարիքը հասունացել է տասնամյակներ, և, հետևաբար, մենք՝ աշխարհի բժիշկներս, ստիպված ենք քայլեր ձեռնարկել:

❗️Երկու տարվա գիտական հետազոտությունների, միլիոնավոր հիվանդների բուժման, հարյուրավոր կլինիկական փորձարկումների և գիտական տվյալների փոխանակման արդյունքում մենք ցույց տվեցինք և փաստագրեցինք մեր հաջողությունը Քոvիդ-19-ի ըմբռնման և դրա դեմ պայքարում:

‼️ Հաշվի առնելով հիմնական քաղաքական որոշումների ռիսկերն ընդդեմ օգուտների՝ Քովիդի հարցերով Գլոբալ Գագաթաժողովի մասնակից 17,000 բժիշկներ և բժիշկ–գիտնականներ ամբողջ աշխարհից, համաձայնության են եկել հետևյալ հիմնարար սկզբունքների շուրջ.

1️⃣ Մենք հայտարարում ենք, իսկ տվյալները հաստատում են, որ Քոvիդ-19-ի փորձարարական գենային թերապիայի ներարկումները պետք է ԴԱԴԱՐԵՑՎԵՆ։

2️⃣ Մենք հայտարարում ենք, որ բժիշկներին չպետք է խոչընդոտել կյանքեր փրկող բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում։

3️⃣ Մենք հայտարարում ենք, որ երկրներում ընդունվող արտակարգ իրավիճակները, որոնք նպաստում են կոռուպցիայի զարգացմանը և ընդլայնում է համաճարակը, պետք է անհապաղ դադարեցվեն։

4️⃣ Մենք հայտարարում ենք, որ բժշկական գաղտնիությունը այլևս երբեք չպետք է խախտվի, և բոլոր ճանապարհորդական և սոցիալական սահմանափակումները պետք է ԴԱԴԱՐԵՑՎԵՆ:

5️⃣ Մենք հայտարարում ենք, որ դիմակներն արդյունավետ պաշտպանություն չեն և երբեք չեն եղել հանրային վայրերում օդակաթիլային շնչառական վիրուսի դեմ։

6️⃣ Մենք հայտարարում ենք, որ անհրաժեշտ է ֆինանսավորում հատկացնել և հետազոտություն անցկացնել պատվաստումներից առաջացած վնասի, մահվան և դրանից առաջացած տառապանքի ուսումնասիրման համար:

7️⃣ Մենք հայտարարում ենք, որ չպետք է մերժել ոչ մի հնարավորություն, ներառյալ կրթությունը, կարիերան, զինվորական ծառայությունը կամ բուժումը՝ պատվաստվել չցանկանալու պատճառով:

8️⃣ Մենք հայտարարում ենք, որ կառավարության, տեխնոլոգիական և մեդիա ընկերությունների կողմից խախտումները և բժշկական գրաքննությունը պետք է դադարեցվեն, և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը պահպանվի:

9️⃣ Մենք հայտարարում ենք, որ Պֆայզերը, Մոդերնան, Բիոնտեքը, Յանսենը, ԱստրաԶենեկան և նրանց աջակցողները թաքցրել և դիտավորությամբ ԱՆՏԵՍԵԼ են անվտանգության և արդյունավետության մասին տեղեկությունները բուժառուներից և բժիշկներից, և խարդախության համար նրանք պետք է անհապաղ կանչվեն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ:

🔟 Մենք հայտարարում ենք, որ ՊԵՏԱԿԱՆ և ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՌՈւՅՑՆԵՐԸ պետք է ‼️ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ‼️ ենթարկվեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ