Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հիվանդությունների մասին է նախազգուշացնում զնգոցն ականջներում

Ի՞նչ հիվանդությունների մասին է նախազգուշացնում զնգոցն ականջներում

505
0

Զնգոցն ականջներում կարող է առաջ գալ Մանյերի հիվանդության, լսողական նյարդի նեւրիտի եւ հիպերտոնիայի դեպքում, Москва 24-ին ասել է թերապեւտ Ալեքսեյ Խուխրեւը։

Մասնագետը բացատրել է, որ եթե տհաճ ձայներն ուղեկցվում են գլխապտույտով եւ լսողության վատացմամբ, ապա այդ ախտանշանները կարող են վկայել Մանյերի հիվանդության մասին։

Դա ներքին ականջի հիվանդություն է, որը բնութագրվում է դրա խորշերում չափից շատ ներքին հեղուկի կուտակմամբ։

Ականջներում զնգոցի մեկ այլ պատճառ կարող է լինել լսողական նյարդի նեւրիտը, երբ բորբոքվում է լսողական նյարդը, նշել է Խուխրեւը։ Ականջներում զնգոց հայտնվելու դեպքում բժիշկը խորհուրդ է տվել որքան հնարավոր է արագ դիմել բժշկի, այլապես թանկարժեք ժամանակը կարող է բաց թողնվել։

«Լսողական նյարդի բորբոքումը կարելի է բուժել, որպես կանոն, առաջին երկու շաբաթում։ Ժամանակին դեղ ընդունելու դեպքում կարող է պահպանվել մարդու լսողությունը, եւ զնգոցը կվերանա։ Իսկ եթե ուշ դիմեն բժշկի, ապա նյարդը կարող է անդառնալի ախտահարվել, այդ պացիենտին արդեն շատ դժվար, իսկ երբեմն էլ՝ անհնար կլինի բուժել»,- ասել է նա։

Բացի այդ, զնգոցն ականջներում կարող է ի հայտ գալ հիպերտոնիայի ժամանակ, բայց դա տեղի է ունենում ոչ բոլորի մոտ։ «Դա անկանխատեսելի է, որովհետեւ ճնշում ունեցող մարդկանց կեսի մոտ այս երեւույթը նկատվում է, կեսի մոտ՝ ոչ»,- ասել է մասնագետը։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ