Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն կարող է օժտվել աննախադեպ լիազորություններով և էական լծակներ ստանալ աշխարհաքաղաքական գործընթացներում

ԱՀԿ-ն կարող է օժտվել աննախադեպ լիազորություններով և էական լծակներ ստանալ աշխարհաքաղաքական գործընթացներում

311
0

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնությունը գրել է.

ԱՀԿ-ն կարող է օժտվել աննախադեպ լիազորություններով և էական լծակներ ստանալ աշխարհաքաղաքական գործընթացներում

Մայիսի 22-28–ը Ժնևում տեղի է ունենալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարձրագույն մարմնի՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նիստ, որին մասնակցելու է ՀՀ առողջապահության նախարար Ա.Ավանեսյանը:

Նիստի ընթացքում կքննարկվի ԱՄՆ–ի կողմից առաջ քաշված ԱՀԿ Միջազգային բժշկասանիտարական կանոնների լայնածավալ փոփոխությունների նախագիծը: Այդ փոփոխությունների ընդունման դեպքում լրջորեն կփոխվի ԱՀԿ-ի համակարգը և դրա դերը աշխարհի տարբեր երկրներում հանրային առողջությանը սպառնացող հիվանդությունների դեմ պայքարում։

Միջազգային բժշկասանիտարական կանոններն ԱՀԿ-ի այն փաստաթղթերից է, որն անդամ պետությունները իրավաբանորեն պարտավոր են կատարել: ԱՀԿ-ի այլ փաստաթղթերի մեծ մասը պարզապես առաջարկներ են կամ կազմակերպության տեսակետները:

Այս կանոններն ընդունվել են 2005թ․ և կարգավորում են պետությունների վարքագիծը գլոբալ մասշտաբով հանրային առողջությանը սպառնալիքների դեպքում։ Հիմա դրանք համեմատաբար փափուկ են. հիմնականում խոսքը իրական սպառնալիքի դեպքում ԱՀԿ-ի՝ տեղեկատվություն ստանալու, օգնություն առաջարկելու, առաջարկություններ տալու ունակության մասին է։

Ըստ էության նախատեսվում է ստեղծել պետությունների կողմից Միջազգային բժշկասանիտարական կանոնների իրականացման գլոբալ վերահսկողության մեխանիզմ՝ կանոնավոր հաշվետվություններով և պետություններին ուղարկելով տարբեր պահանջներ/հանձնարարականներ:

Այս փոփոխությունների ընդունման դեպքում.

ԱՀԿ–ն կօժտվի հսկայական իշխանությամբ, որը հնարավորություն կտա գլոբալ մասշտաբով պետություններին մեղադրել հիվանդությունների տարածման մեջ, պարտադրել դրանց դեմ պայքարի ուղիներ, մեկուսացնել երկրներ, զրկել արտաքին և ներքին քաղաքականությունում գործելու ազատությունից, կաթվածահար անել նրանց տնտեսությունն ու քաղաքական համակարգը և այլն։

Արմատական ընդլայնել անդամ պետությունների նկատմամբ ԱՀԿ-ի վերահսկողությունը։

ԱՀԿ-ն իրավունք կստանա ավելի հաճախ միակողմանիորեն գործել Միջազգային բժշկասանիտարական կանոնների շրջանակներում՝ առանց համապատասխան պետության կարծիքը հաշվի առնելու:

ԱՀԿ–ն կստեղծի Արտակարգ իրավիճակների կոմիտե, որում, բացի ԱՀԿ գլխավոր տնօրենի կողմից ընտրված փորձագետներից և ԱՀԿ տվյալ տարածաշրջանային գրասենյակի տնօրենից, կընդգրկվեն նաև որպես աշխարհագրական (փաստացի հարևան) կամ այլ կերպ շահագրգիռ երկրների կողմից նշանակված փորձագետներ։

ԱՀԿ-ն պետություններին միակողմանի կկատարի առաջարկություններ՝ հանրային սպառնալիք հանդիսացող հիվանդությունների դեմ պայքարում։

Պետությունը պարտավոր կլինի կարճ ժամանակում (մինչև երկու օր) պատասխանել նման առաջարկին։ Հրաժարվելով «աջակցությունից»՝ պետությունը ստիպված կլինի հրապարակայնորեն հիմնավորել և բացատրել իր վարքագիծը։

Բացի այդ, պետություններից կպահանջվի ապահովել, որ ԱՀԿ ներկայացուցիչները հասանելիություն ունենան իրենց տարածքում գտնվող հաստատություններին՝ հիվանդության վտանգի դեպքում տեղում իրավիճակը գնահատելու համար:

Եթե պետությունը հրաժարվի նման հասանելիություն տրամադրելուց ԱՀԿ ներկայացուցիչներին, դա նույնպես պետք է բացատրվի։

Մյուս «շահագրգիռ» պետությունները կկարողանան ավելի ակտիվ մասնակցել յուրաքանչյուր պետության վերաբերյալ որոշումների կայացմանը:

Ինչու՞ այսպիսի կարևոր փաստաթղթի փոփոխությունների ընդունման առիթով մասնագիտական և այլ քննարկումներ չեն իրականացվել: Որևէ հանրային լուսաբանում այս կարևոր փոփոխության կամ դրա քննարկման վերաբերյալ ոչ Առողջապահության նախարարության, ոչ Կառավարության կողմից չի եղել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ