Գլխավոր էջ Գլխավոր Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ է լույս աշխարհ բերել

Արագածոտնի 41-ամյա բնակչուհին եռյակ` 3 արու զավակ է լույս աշխարհ բերել

268
0

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ներքին Բազմաբերդի բնակիչ, 41-ամյա Լուսինե Պետրոսյանն օրերս եռյակ՝ երեք տղա է լույս աշխարհ բերել։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում գտնվող հերուսուհի մայրիկին անձամբ շնորհավորելու և նորածինների առողջական վիճակով հետաքրքրվելու նպատակով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնական Մերի Դատումյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի հետ այցելել է ծննդատուն։

Լուսինեն այսպիսով դարձել է 6 երեխաների մայր․ ունի 5 տղա և 1 դուստր։

Մարզպետը շնորհավորել է Լուսինե Պետրոսյանին՝ հայրենիքին ևս 3 զավակ պարգևելու համար, մաղթեց քաջառողջություն և հավաստիացրեց՝ Արագածոտնի մարզպետարանը կանգնած է նրա ընտանիքի կողքին և ջանալու է հնարավորինս թեթևացնել նրանց կենցաղային հոգսերը։ Բազմազավակ ընտանիքին աջակցություն և հատուկ ուշադրություն խոստացավ նաև համայնքապետ Տավրոս Սափեյանը։

«Ցանկացած հայի համար սա մեծ ուրախություն է: Այս փոքրիկները մեր վաղվա ապագան են։ Թալին համայնքում եռյակին յուրահատուկ ձևով կդիմավորեն»,- շնորհավորանքի խոսքում ասաց մարզպետը՝ հավելելով, որ այժմ ծնելիության աճն առավել քան խրախուսելի և սպասված է։

Սերգեյ Մովսիսյանը զրուցեց նաև բժիշկների հետ, տեսակցեց նորածնային վերակենդանացման և խնամքի բաժանմունքում գտնվող փոքրիկներին։

Հավելենք, որ «Հանրապետական» ծննդատանը վերջին երկու տարում առաջին անգամ եռյակ է ծնվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ