Գլխավոր էջ Նորություններ Հայտնի է քրոնիկական հարբուխի անսպասելի վտանգավոր հետևանքները

Հայտնի է քրոնիկական հարբուխի անսպասելի վտանգավոր հետևանքները

348
0

Օտոլարինգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևը նշել է  անսպասելի վտանգավոր առողջական խնդիրներ, որոնք կարող է առաջացնել քրոնիկ հարբուխը։ Նրա խոսքերը հայտնում է Ura.ru-ն։

Մասնագետն ասել է, որ քրոնիկ հարբուխի հետևանքը կարող է լինել սրտի կաթվածը կամ ինսուլտը։ Նրա խոսքով՝ հոսող քթի պատճառով  ուղեղին վատ է մատակակարվում թթվածին, ինչի պատճառով մարդը լավ չի քնում, խռմփացնում է, հաճախ ունենում է գլխացավեր, ապատիայի վիճակ։

Հարբուխի և քթի խոռոչի հիվանդությունների առավել հակված են թեք միջնապատով մարդիկ։ Այնուամենայնիվ, եթե շնչառության հետ խնդիրները ժամանակին չբուժվեն, կարող են քրոնիկական դառնալ նույնիսկ ուղիղ միջնապատով մարդկանց մոտ, նշել է Զայցևը:

«Եթե ​​գործընթացն արդեն սկսվել է, ապա այն կունենա աճող բնույթ։ Սա, ավաղ, անշրջելի է, եթե հիվանդը չբուժվի։ Ոմանք կարծում են, թե նորմալ է, երբ քթից ինչ-որ արտահոսք է տեղի ունենում, բայց դա այդպես չէ»,- ընդգծել է քիթ-կոկորդ-ականջաբանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ