Գլխավոր էջ Նորություններ Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ․...

Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ․ ԱԱՏՄ

181
0

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, հիշեցնում է՝

Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա,

Թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա,

Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո,

Թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի թույլատրվում սահմանված չափաբաժինների և մշակումների թվի գերազանցում։

Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հետևել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի 790-Ն հրամանով https://bit.ly/3wqjDou սահմանված նորմերին և կանոններին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ