Գլխավոր էջ Նորություններ Հայտնաբերվել է «անհայտ տենդի» ավելի քան 269 հազար դեպք

Հայտնաբերվել է «անհայտ տենդի» ավելի քան 269 հազար դեպք

277
0

Հյուսիսային Կորեայում մեկ օրում հայտնաբերվել է բարձր ջերմությամբ ավելի քան 269 հազար նոր պացիենտ, արձանագրվել է 8 մահ:

Ընդհանուր առմամբ «անհայտ տենդով» հիվանդացել է ավելի քան 1 մլն 483 հազար մարդ: Ավելի քան 819 հազարն ապաքինվել են, 663 հազարից ավելին դեռևս բուժում են ստանում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Օրեր առաջ հանրապետությունը հայտնել էր կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերման մասին: Նշվում է, որ ապրիլի վերջից երկրում սկսել է տարածվել «անհայտ տենդ»:

Ներկա պահին զոհերի ընդհանուր թիվը կազմում է 56:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ